Գինեգործության և կոնյակագործության ոլորտում կառավարությունն արեց այն, ինչ կարող էր անել, գուցե՝ մի քիչ ավելի, գուցե՝ մի քիչ պակաս, բայց, օրինակ, խաղողի գների և այն ժամանակ աժիոտաժի առումով անելիք կար: Դա սահմանադրական, պետական կառավարման խնդիր է, կառավարությանը վերաբերում է բարոյականության և անձնական պատասխանատվության դաշտում, որ եթե ցանկանա ինչ-որ մի բան, կարող է անել:
Շուկայի նորույթը կլինի կոմպլեքս, խմբային ապահովագրությունների ներդրումը, երբ մեկ պայմանագրով և մեկ սակագնով կարելի է ապահովագրել ոչ միայն ընտանիքի բոլոր անդամներին, այլև բժշկական ծախսերը, ԿԱՍԿՈ-ն և գույքը միասին: Սա հատկապես կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ուզում են տեսնել՝ ինչպես է աշխատում ապահովագրությունն իրական կյանքում: Կոմպլեքս ապահովագրության դեպքում և՛ փորձն է ավելի շատ, և՛ բյուջեն՝ ավելի թեթև: Սա նման է ռեստորանի դեգուստացիոն մենյուին:
Բավական դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ այդ երկիրը ներքաշվել է հերթական ֆինանսական հորձանուտ: Մեկ օրում մոտ 50 տոկոսով արժեզրկվել է մանաթը՝ երկրի ազգային դրամամիջոցը: Դրանից մեկ-երկու օր առաջ Ադրբեջանի ԿԲ-ն հայտարարել էր, որ «անցնում է մանաթի լողացող կուրսի»:
Հաշվի առնելով մեր տնտեսության քրոնիկ ու խորացող կախվածությունը ՌԴ-ից` կարելի է եզրակացնել, որ մեզ նույնպես հեշտ ժամանակներ չեն սպասվում։
«Եթե հնարավոր է անվտանգ հանք շահագործել Շվեդիայում կամ Նորվեգիայում, ուրեմն հնարավոր է նաև Հայաստանում: Եթե անընդհատ շարունակենք ասել, որ Հայաստանում դա հնարավոր չէ, իրավիճակն իսկապես չի փոխվի»:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական (շտապ հավաքագրված) տվյալների համաձայն` այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9%-ով։ Հիշեցնենք, որ ՏԱՑ-ը հունվար-հոկտեմբերին 3.5% էր, ինչը նշանակում է, որ ակտիվության աճի տեմպը թուլացել է։
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնած «գիլյոտին» ծրագիրը հայտնվել է ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում:
Վերջին օրերին սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկման առարկա դարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի գների մեջ նավթի տեսակարար կշիռը 5-8 տոկոս է։
«Մի կողմից՝ մենք ցանկանում ենք կարգի բերել ընկերությունը, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ դա ռազմավարական ակտիվ է հանրապետության համար, որն ազդում է երկրում ներդրումային կլիմայի վրա: Վստահ եմ, որ մենք կարող ենք այն փոխել»:
«Մեր առջև լրջագույն խնդիր է կանգնած՝ ո՞նց անենք, որ ՀՀ-ում ստեղծենք որակով արտադրանք ու ծառայություն, որ պահանջված լինի: Եթե չենք կարողանում ստեղծել նման արտադրանք, ուրիշի վրա պետք չի բարդել մեր չարածը»:
Global Financial Integrity (GFI) միջազգային հետազոտական կազմակերպությունը հրապարակել է «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2004-2013» զեկույցը: Ըստ դրա` 2013թ. ՀՀ-ից անօրինական ֆինանսական հոսքերի ծավալը կազմել է 1 մլրդ 848 մլն դոլար, որը 2012 թ. համեմատ` ավելի է 563 մլն դոլարով:
«Բոլորին շատ տարօրինակ է թվում, որ այսքան անօրինական միջոցներ են գոյանում ՀՀ-ում, բայց այն, ինչ տեսնում ենք մեր շրջապատում, այդ շքեղությունը, հատկապես պաշտոնյաների մոտ, և երբ ուզում ենք հասկանալ տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, հնարավոր չի լինում: Սա այն է, ինչ կոչվում է ստվեր, փողերի լվացում»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ծավալուն ելույթ է ունեցել ԱԺ-ում, երբ քվեարկության էր դրվում 2016 թվականի պետբյուջեի նախագիծը։ Թերևս առիթ ունեցել եք կարդալ վարչապետի ելույթի ամբողջական տեքստը կամ լսել այն։ Ամեն դեպքում, մենք փորձել ենք 4-5 էջանոց այդ ելույթից առանձնացնել մի քանի կարևոր մտքեր և ներկայացնում ենք դրանք ձեր դատին։ Ահա այն հիմնական «մեսիջները», որոնք վարչապետը փորձում էր տեղ հասցնել ԱԺ ամբիոնից։
2015 թ. համեմատ հաջորդ տարի շուրջ 60 մլրդ դրամ ավելի հարկ պետք է հավաքագրվի: Այս մասին այսօր ԱԺ նիստում 2016 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հարցին, թե ի՞նչ ռեսուրսների հաշվին են հաջորդ տարի ավելանալու հարկերը:
Ներդրումները վերջին շրջանում կարծես դիտավորյալ այնպես են ներկայացվում, որ դրանցից հնարավոր չլինի գլուխ հանել կամ զուգահեռներ անցկացնել նախորդ տարիների հետ։
Կրկին ու պարբերաբար հառնող հարցն էլի օրակարգում է: Մեր տնտեսությամբ հետաքրքրվողները նորից խոսում են հերթական պայծառ ապագայի մասին: Ոգևորության պատճառը կրկին արտահանումների աճի հեռանկարն է: Նախավերջին անգամ արտահանումների աճ մեզ խոստացան Մաքսային միությանն անդամակցելու կապակցությամբ:
Վերջին շաբաթն այնքան էլ հաջող չէր հայկական դրամի համար։ Այն մտել է արժեզրկման փուլ, որը երեկվա դրությամբ` դեռ շարունակվում էր։
Գեոթիմ ՓԲԸ 100% բաժնետեր Լիդիան ինթերնեյշնլը հայտարարել է, որ Orion Co IV (ED) Limited («Orion») և Resource Capital Fund VI L.P. (“RCF”) ընկերությունների հետ համաձայնեցրել է Ամուլսարի հանքի շինարարությանը տրամադրվելիք 325 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինասավորման փաթեթը:
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է կրճատվել։ Պաշտոնական վիճակագրությունն ամփոփել է տարվա առաջին 10 ամիսների ցուցանիշները։ Այդ ամփոփ ցուցանիշներին արդեն հասցրել ենք անդրադառնալ, ամեն դեպքում, մինչև առաջ անցնելը, մեկ անգամ ևս հիշեցնենք։
«Այլանդակություն է տիրում, փողերը չեն տալիս, իսկ երբ դատի ենք տալիս, պարզվում է՝ սնանկ են»,- ասաց Ղ.Բունիաթյանը՝ նշելով, որ այդպես է եղել «Մոսկվիչկա», «Սթար», «Խաչքենդ», «Էլո» խանութների դեպքում:
Լավ ապրելու համար (ոչ այնպես, ինչպես վերևում) պահանջներն ավելի համեստ են` ամսական 294 հազար դրամ կամ 707 դոլար։ Այսինքն, 4 հոգանոց ընտանիքը` ամսական մոտավորապես 2800 դոլարով Հայաստանում կարող է չնեղվել և իրեն համարել միջինից բարձր կենսամակարդակով ապրող։
Մեր տնտեսությունը չի մեծացել, հակառակը` պակասել է: Սա կարևորագույն չափանիշ է, ինչ ուզում են` ասեն, ինչ թվեր ուզում են` մեջբերեն, ուզում են` ասեն ներդրումների աճի մասին, որ իրականում չկա, ուզում են` ասեն միջին աշխատավարձի աճի մասին, որ միայն դրամական առումով է բարձրացել:
«Գեոթիմ» ՓԲԸ-ն դեռևս չի սկսել Ամուլսարի շահագործումը, սակայն 2007 թվականից սկսած ընկերությունն արդեն ավելի քանի 2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արել հանքի շրջակա համայնքներում, իսկ միայն` 2015 թվականին` 240 հազար ԱՄՆ դոլարի չափով։
Ուշագրավն այն է, որ եթե աղքատների և շատ աղքատների տեսակարար կշիռը նվազել է, ծայրահեղ աղքատներինը հակառակը` ավելացել է։ 2013 թվականին ծայրահեղ աղքատության ցուցանիշը 1.6% էր։
Եկեք ամփոփենք` ինչ է ասում նախկին նախագահը։ Ռ Քոչարյանը հերթական անգամ բավականին թափանցիկ ակնարկում է, որ ինքը պատրաստ է տեր կանգնել «անտեր մնացած զանգվածին»։ Պատրաստ է բոլոր առումներով, այդ թվում` ֆիզիկապես։
Հարցին, թե դոլար-դրամ փոխարժեքի տատանումների պատճառով հաջորդ տարվա արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ռիսկերը չե՞ն մեծանում, ՀՀ ֆինանսների փոխանարար Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե տատանումներն ինչ չափով կլինեն»:
Ճիշտ են ասում, որ պատմությունը կրկնվում է։ Ընդ որում, Հայաստանի պարագայում այն կրկնվում է ոչ թե` 100 կամ 1000 տարին մեկ, այլ ավելի արագ` 10 տարին մեկ։ Փորձեք ետ գնալ 10 տարով և վերհիշել` ինչ էր կատարվում ՀՀ ներքաղաքական դաշտում 2005 թվականի նոյեմբերին։
Հայաստան եկող տրանսֆերտների մեծ մասը` շուրջ 75%-ը, ոչ առևտրային նպատակով է։ Այսինքն, սա կոնկրետ այն գումարն է, որը դրսում աշխատող հայերն ուղարկում են ՀՀ-ում ապրող իրենց հարազատներին` «յոլա գնալու» համար։ Ու սա այն գումարն է, որն ուղղվում է անմիջապես սպառմանը, քանի որ խնայելուն չի բավականացնում։
Դժվար է ասել` ԿԲ այս քայլերն ի՞նչ արդյունք կտան, և արդյոք ԿԲ-ն կշարունակի՞ թուլացնել պայմանները։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ անկախ լավատեսական կանխատեսումներից` բոլորը պատրաստվում են դժվար ժամանակների։
Հրապարակված թվերը պակաս արժանահավատ են, քան բարոն Մյունհաուզենի պատմությունները։