«Այն, ինչը կոչվում է կանադական մոդել, մենք կիրառում ենք ոչ միայն մեր երկում, այլև բոլոր այն երկրներում, որտեղ կան կանադական ընկերություններ: Կանադայում մի օրում չեղավ այդ ամեն ինչը: Բայց ես համոզված եմ, որ կանադական «Դանդի» թանկարժեք մետաղների ըներության՝ Հայաստանում գործելու միջոցով կիրականցավի փորձի փոխանակում»:
Անցած տարի հոկտեմբերի սկզբին կառավարությունը հավանության արժանացրեց Հարկային օրենսգրքի նախագիծն ու որոշեց, որ այն արդեն կարելի է քննարկել հանրային հատվածի, շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Սքիմմինգը կանխելու լավագույն տարբերակը չիպային քարտերն են։ Ի տարբերություն մագնիսական ժապավենի՝ չիպային քարտերի ինֆորմացիան հնարավոր չէ պատճենահանել։ Սակայն ոչ բոլոր բանկերն են չիպային քարտեր թողարկում, կամ բանկի թողարկած ոչ բոլոր քարտերն են չիպային։
Այս տարի մեր շուկայում նույնիսկ ներկված թուրքական նուռ հայտնվեց: Ճիշտ է, նռան գինն էապես չնվազեց, և մինչև այժմ հայտնի չէ Սննդի անվտանգության ծառայության սկսած հետազոտությունների արդյունքը: Բայց այն, որ Թուրքիայի ներքին շուկայում ձյուն-ձմեռնոցի օրերին պոմիդորի մթերման գներն ընկան մինչև 15 դրամ՝ մեկ կգ-ի դիմաց, լրջագույն սպառնալիք է տեղական արտադրողի համար:
Ըստ ԿԲ-ի՝ համաշխարհային տնտեսության զարգացումների հետ կապված ռիսկերը, նախորդ կանխատեսումների համեմատ, հիմնականում պահպանվել են։ Շարունակում են արդիական մնալ հումքային և պարենային ապրանքների ցածր գների պահպանման դրական ռիսկերը, որոնք կնպաստեն համաշխարհային պահանջարկի աճին։
Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է, և խարդախությունը իրականացվել է Բանկից դուրս
Մենք հավատում ենք պաշտոնական վիճակագրությանը, եթե թվերը վատն են, անկումային, իսկ հակառակ պարագայում… Գյուղատնտեսությունն աճե՞լ է՝ թիվ են նկարել։ Ներդրումներն աճե՞լ են՝ սուտ է։ Աշխատավարձն աճել է, գները նվազե՞լ՝ չենք զգում, հեքիաթ է։ Մենք հավատում ենք վատին։ Ու ուրախությամբ տիրաժավորում ենք վատն ու բացասականը, քանի որ կառավարությանը քննադատելը ոչ միայն հեշտ է, այլև ականջահաճո։
Եթե նախորդ տարի տնտեսական ակտիվության ցուցանիշն ապահովվել էր հիմնականում հանքարդյունաբերության և գյուղատնտեսության հաշվին, ապա այս տարվա տվյալներից դատելով՝ հույսներս միայն հանքարդյունաբերության ոլորտի վրա է։
Հայաստանի պաշտոնական տնտեսական տեղեկատվության ընթերցումը բավական պիտանի բան է: Ընթերցողի մոտ այն խթանում է գիտելիքների ձեռքբերումն ու ընդլայնումը՝ ընթերցողին դարձնելով ավելի կիրթ ու նրբանկատ: Այս պնդումները հատկապես ճիշտ են մեր Էներգետիկայի նախարարության և Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տարածած տեղեկատվության պարագային:
ԵՏՄ-ի հետ առևտրային հարաբերությունների ժամանակ մենք, այսպես թե այնպես, կորուստով ենք դուրս գալիս՝ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ժամանակ։
«Օգոստոսի 1-ին 28 մլրդ դրամը էլեկտրաէներգիայի սակագնից դուրս կգա: Իսկ էլեկտրաէներգիայի գինը կնվազի՞, թե՞ չի նվազի, այդ հարցին ես կկարողանամ պատասխանել մի երկու ամիս հետո, որովհետև սակագինը միայն դրանով չի»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկայնի հարցին՝ արդյոք էներգետիկ համակարգում ֆինանսական ճեղքվածքի փակվելուց հետո հոսանքը կէժանանա՞:
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվարին` նախորդ տարվա հունվարի նկատմամբ, աճել է 5.5%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշների զեկույցից։ Փաստորեն, տարին վատ չենք սկսում։
«Հաշվիչների ժամային գոտիների հետ կապված խնդիր կա: Մենք հանձնաժողով ենք կազմել, որն ուսումնասիրում է խնդիրը: Այստեղ հարց է առաջանում` արդյոք բաժանորդն է վնասներ կրում, թե ՀԷՑ-ը: Հաշվիչները խախտվում են ոչ մարդկային գործոնից ելնելով»:
Վերջին շրջանում մի շարք զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է շրջանառվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունը մի կողմից՝ «ատամ է ցույց տալիս» ԵՏՄ-ին՝ հասկացնելով, որ այնքան էլ գոհ չէ անդամակցության հետևանքներից և քայլեր է ձեռնարկելու կորուստները նվազեցնելու համար։ Մյուս կողմից՝ փորձում է գոնե մասամբ վերականգնել Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունների այն հեռանկարը, որը մեր աչքի առաջ ունեինք մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը։
«Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն իր վրա կվերցնի Արևելքից եկող բեռների փոխադրումը՝ ունենալով նաև պատրաստի ենթակառուցվածքների առավելությունը»։
Մտածել, թե Ադրբեջանը հատուկ նպատակով 500 մլն դոլարով 3% փայաբաժին է գնել ՎՏԲ-ում, այդ 3%-ի միջոցով վերահսկում է բանկի վարկային քաղաքականությունն ու միտումնավոր վարկեր տալիս ռիսկային վարկառուներին, ավելի շատ ֆանտաստիկ ժանրի ֆիլմ է հիշեցնում։
Թեպետ դրամի փոխարժեքը 2015 թվականի ընթացքում համեմատաբար կայուն եղավ, ՀՀ քաղաքացիները տարվա ընթացքում բավականին զգուշավոր են գտնվել և իրենց խնայողությունները պահելիս՝ նախապատվությունը տվել են արտարժույթին։ Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալները, մասնավորապես՝ դոլարայնացման մակարդակի մասին։
Ինչի՞ համար է այս հանձնաժողովը, ինչո՞ւ են հարկատուներն այն պահում, եթե պատասխանների փոխարեն՝ այն միայն հարցեր է առաջացնում։ Ի դեպ, այդ հարցը կարելի է նաև վերաձևակերպել՝ ուղղելով արդեն բենզին ներմուծողներին՝ որքան է բենզինի ինքնարժեքում կազմում համապատասխան պետական մարմինների, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ի «լռության» կամ անիմաստ ուսումնասիրություններ անելու գինը։
Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը բարձրացնելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն արդեն զգալիորեն դրսևորվում է Հայաստանի ֆինանսական շուկայում։
«Մենք կարող ենք ներդրումներ ներգրավել՝ օգնելով կրճատել կոռուպցիան ի շահ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով Հայաստանում»,- ասաց Ռիչարդ Միլզը:
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) առաջարկել է Ամուլսարի շինարարության ֆինանսավորման համար ներդնել 40 միլիոն ԱՄՆ դոլար,
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Պարոն Սարգսյան, այս մի կիլոմետրի համար որ 120 հազար է չափագրողն ուզում, ի՞նչ հարց է լուծելու, որ 120 հազար դրամ փող ենք վճարելու մի կիլոմետրի համար: Գազի գիծ է, պիտի չափագրի: Դա մրցույթո՞վ եք արել, թե՞…»:
Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրի գույքը վաճառվել էր ընդամենը 20-օրական կազմակերպությանը 30մլն ԱՄՆ դոլարով:
Իրականում, խնդիրը ոչ թե մասնագիտական ունակությունների մեջ է, այլ անկեղծության պակասի։ Որովհետև անկեղծ լինելու դեպքում այդ նույն պաշտոնյան պետք է խոստովաներ, որ կաթնամթերքի ոլորտում հրաշք տեղի չի ունեցել։ Պարզապես թթվասերն ու մածունը դուրս են եկել ստվերից, քանի որ անցած տարվա ընթացքում մի շարք ապրանքատեսակներ ընդգրկվեցին պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների շարքում, որոնց թվում էր նաև կաթնամթերքը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայացուցիչ Տատյանա Վալովայայի երեկ արած այն հայտարարությունը, թե դեռ պատրաստ չեն նոր վալյուտա մտցնել, «սխալ» հայտարարություն էր: Այս կարծիքին է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Տատյանա Վալովայան չի հասկանում՝ ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել:
Ե՛վ Կարեն Ճշմարիտյանն է հանրապետական, և՛ Վարդան Այվազյանը, և շաքարի մենաշնորհատեր Սամվել Ալեքսանյանն ու մնացած մոնոպոլիստների մեծ մասը։ Իսկ դա նշանակում է, որ նման պայմաններում շաքարի կամ կաշվի մոնոպոլիստներ կունենանք, իսկ Microsoft-ի նման լուրջ ֆիրմաներ՝ դժվար թե։
Վերջին տասնամյակում ռուսական իշխանություններն անընդհատ խոսում են սեփականաշնորհման մասին: Նույնիսկ պարբերաբար սեփականաշնորհման ծրագրեր են ընդունում: Բայց այդ ծրագրերը, որպես կանոն, մնում էին թղթի վրա:
Ուղիղ 500 մլն դոլար։ 2015 թվականին ահա այսքանով պակասել են ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ՀՀ ուղարկվող գումարները (կամ պարզապես տրանսֆերտները)՝ նախորդ տարվա համեմատ։
«Ես կարող եմ բազմաթիվ քաղաքների օրինակներ բերել, որտեղ կան շատ խոշոր մոլեր ու սուպերմարկետներ և դրանց կողքին աշխատող բազմաթիվ փոքր խանութներ: Տարբեր երկրներ որոշակի կանոնակարգումներով կարողանում են այդ հարցը լուծել, եթե բիզնեսն ինքը չի կողմնորոշվում, որ, եթե այստեղ գործում է այս մեծ խանութը, որտեղ վաճառվում է ապրանք, որի հետ չի կարող մրցակցել, այդ բիզնեսով չզբաղվի»: