Բաժիններ՝

15 հետաքրքիր փաստեր Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին

Ինչ հետաքրքիր բաներ կարող ենք իմանալ Հռոմի 266-րդ Պապի մասին:

1. Ավազանի անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո:

2. Նա կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ դարձավ առաջին Պապը, ով ընտրեց Ֆրանցիսկոս անունը:

3. Ի տարբերություն այլ հոգևորականների, նա իր ամբողջ ժամանակը չի նվիրել աստվածաբանության ուսումնասիրությանը: Ֆրանցիսկոսը սովորել է համալսարանում և ստացել է քիմիկոսի դիպլոմ: Որոշ ժամանակ նա նույնիսկ դասավանդել է այդ առարկան դպրոցում:

Կարդացեք նաև

4. Նստելու և սպասելու փոխարեն, մինչև խոհարարը ինչ-որ բան կպատրաստի, Ֆրանցիսկոս պապը հաճախ ինքն է զբաղվում կերակուրի պատրաստմամբ: Ասում են, որ նրա մոտ հատկապես լավ է ստացվում Պաելիան:

5. Մինչև հոգևորական դառնալը, Ֆրանցիսկոսը (այն ժամանակ՝ դեռ Խորխեն) պաշտում էր պարել տանգո իր ընկերուհու հետ:

6. Կաթոլիկ եկեղեցու գործող ղեկավարն ունի արգենտինյան գիշերային ակումբում դռնապան աշխատելու փորձ:

7. Հռոմեական կաթոլիցիզմի պատմության մեջ Ֆրանցիսկոսը դարձավ առաջին Պապն Ամերիկայից:

8. Նա նաև պատմության մեջ առաջին ճիզվիտ Պապն է:

9. Ֆրանցիսկոսը փորձում է հասնել ժամանակակից տենդենցներին: Օրինակ, նա ունի գործող էջ Twitter-ում (20 մլն հետևորդ):

10. Ֆրանցիսկոս պապը սիրում է ֆուտբոլ և ակտիվորեն երկրպագում է արգենտինական «Սան Լորենցո» թիմին:

11. Կաթոլիկ եկեղեցու գլխին դուր է գալիս ֆանտաստիկ գրականությունը: Նա կարդացել է Թոլքինի շատ գործեր:

12. Լինելով պահպանողական, Ֆրանցիսկոսը չի խրախուսում արտաամուսնական կապերը, բայց գտնում է, որ եկեղեցին և հոգևորականները չպետքէ մերժեն մկրտել արտաամուսնական երեխաներին:

13. Ֆրանցիսկոս պապն աչքի է ընկնում իր համեստությամբ և, ի տարբերություն շատ կարդինալների, որոնք մինչ այս ստացել են կաթոլիկ եկեղեցու գլխի տիտղոսը, չի կորցրել այդ համեստությունը նաև կենցաղում: Ստանալով ճոխ և անհավանական նվերներ, Պապը հաճախ վաճառում է դրանք, իսկ գումարը հատկացնում է բարեգործությանը:

14. Պապը 1994 թվականից հեռուստահաղորդումներ չի դիտում, որովհետև նման ուխտ է արել Սուրբ Կույս Մարիամին:

15. Ֆրանցիսկոս պապը հումորի լավ զգացում ունի: Իր ելույթների ժամանակ նա հաճախ կատակում է, իսկ նրա արտահայտություններն ամուսնության դժվար պահերի և ոչ իդեալական զոքանչների մասին միանգամից դառնում են ամենացիտվող բառերը սոցիալական ցանցերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս