Բաժիններ՝

Ալան Ռիքմանի 10 լավագույն մտքերը

69 տարեկան հասակում օրերս մահացել է բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը: Սիրված դերասանը չկարողացավ հաղթահարել քաղցկեղը:

GQ ամսագիրը առանձնացրել է Ալան Ռիքմանի կամ բոլորի սիրելի պրոֆեսոր Սնեյփի լավագույն մտքերը:

1. Ինձ մոտ երբեք չի ստացվում ապագայի պլաններ գծել: Իմ կյանքը գեղեցիկ քայլք է` մի անորոշությունից դեպի մյուսը:

2. Որքան շատ ենք հիմարների իշխանության տակ հայտնվում և կորցնում մեր կյանքի թելը, այնքան շատ են պատմության կարիքն ունենում: Պատմություն, որ կարող ենք մեկս մյուսիս պատմել:

3. Լավ պատմության հիմքը մեկն է. այն պետք է ունենա հստակ սկիզբ, միջնամաս և ավարտ: Ուրիշ գաղտնիք չկա:

4. Ես այն կերպարն եմ, որ ձեզ պետք է որ դուր չգա:

5. Մարդկանց պահանջմունքն առաջացնելու համար պետք է, որ իրեն պատմեն պատմությունը: Յուրաքանչյուր պատմության պետք է լավ պատմող:

6. Ես շատ կուզեի, որ կյանքը լիներ շատ փափուկ, իսկ արվեստը՝ ավելի կոպիտ:

7. Կինոն պետք է լինի աշխարհի արտացոլումը: Այն աշխարհի, որտեղ մենք ենք ապրում, որի մի մասն ենք մենք: Դերասանները մյուսների հետ ապրում են նույն երկրի վրա: Հենց դա էլ դերասանի աշխատանքի տարօրինակությունն է: Մարդիկ մտածում են, որ դու արդարացնելու ես իր ինչ-որ սպասելիքներ կամ նման ինչ-որ բան:

8. 60-ականների և 70-ականների Անգլիան այնպիսին է, ինչպիսին այն նկարագրում են՝ շատ շնչավորված և երաժշտական:

9. Դերասանական խաղի ժամանակ ամենահետաքրքիրն այն է, որ ժամանակի մեծ մասը դու չես հասկանում, թե ինչ ես անում:

10. Ինչ-որ կապ կա չափից դուրս կարգուկանոնի ու լիարժեք ազատության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս