Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի կրթաթոշակ կտրամադրի Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրին մասնակցելու համար։
Երևանի և մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի՝ 87, քիմիայի ու կենսաբանության՝ 84 և աշխարհագրության՝ 48 լաբորատորիա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Վանաձորի «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Եկեք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակում ստեղծվել են «Հայկական ավանդական խաղերի» և «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագրերով էլեկտրոնային շտեմարաններ, ինչպես նաև հայկական ուտեստների վերաբերյալ 10 վարպետաց տեսադասեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով բնակչության առողջության ամրապնդումը և ակտիվ հանգստի կազմակերպումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում սպորտի դերի բարձրացումը, այս տարվա հունիս-հուլիս ամիսներին անցկացնելու է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել ՀՀ մարզերից, Երևանից և Արցախի Հանրապետությունից հայտ ներկայացրած ընտանիքները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020 թ.-ին տրամադրել է 26460 կտոր գիրք:
Արցախի պետական համալսարանի շրջանավարտները հնարավորություն ունեն մագիստրոսական կրթություն ստանալ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում:
Ծրագրով նախատեսվում է լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին) 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար: Կրթական ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝
Չնայած որ երեխաների վրա դպրոցների փակման բացասական ազդեցությանը զուգահեռ աճում են ապացույցները, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն, բազմաթիվ երկրներ, միևնույնն է, նախընտրել են փակ պահել դպրոցները, ընդհուպ՝ գրեթե մեկ տարով։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը՝ «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանին:
2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ավարտին՝ դեկտեմբերի 30-ին, ստորագրել է N 1455-L որոշումը՝ Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին:
Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը»: Սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվող բարելավումներն են. Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա […]
2020թ. բարդագույն տարի էր Հայաստանի կրթության ոլորտի համար։ 2 մարտահրավերների՝ կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ բացասաբար են ազդելու մեր կրթական համակարգի վրա։
Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի առցանց նիստ։
«Առաջին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև 2021 թվականի հունվարի 24-ը ներառյալ, 2-րդ դասարանցիներինը՝ մինչև հունվարի 17-ը ներառյալ: 3-12-րդ դասարանցիները արձակուրդում կլինեն մինչև հունվարի 10-ը ներառյալ»,- նշեց Մելիքբեկյանը:
Կարելի է ասել, որ կրթության ոլորտում ամեն ինչ պետք է սկսենք հիմքից։ Նախորդ տարիների մեր կրթական քաղաքականությունը հիմնված է եղել այն թեզի վրա, որ արևմտյան կրթական համակարգը լավն է, և մենք պետք է ընդամենը ներկրենք այն՝ արագ սննդի և մնացած կապիտալիստական ինդուստրիաների նման։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկում կատարված փոփոխությունների մասին։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։
Հայաստանի կրթության համակարգը նորից հայտնվեց կոտրած տաշտակի առջև։ Մենք ոչ մի կերպ չենք կարողանում տեղից շարժել կրթության ոլորտը։ 2-3 տարին մեկ փոխվում է նախարարը, և համակարգը հայտնվում է տեղապտույտի մեջ։ Այս անգամ իրավիճակն ավելի բարդ է։ Հումանիտար աղետը, պատերազմի տնտեսական հետևանքները, երկրում ստեղծված քաղաքական բարդ իրավիճակը, կառավարման ճգնաժամը, համավարակն առաջիկա ամիսներին (գուցե նաև տարիներին) հնարավորություն չեն տալու մեծ ուշադրություն դարձնել կրթությանը։
Դեռևս անցած տարվանից քննարկվող և դեկտեմբերի 3-ին Կառավարության կողմից անհետաձգելի կարգով ԱԺ ուղարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մի շարք կետեր դժգոհության մեծ ալիք էին բարձրացրել: Դրանցից մեկն այն էր, որ օրենքի նախագծով բուհերում հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում չեն համարվում դասավանդման համար օրենքով պարտադրվող առարկաներ, և դա թողնում են բուհերի հայեցողությանը: Այսօր ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, անդրադառնալով հայագիտական առարկաների թեմային, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն ասաց.
Կառավարության դեկտեմբերի 3-ին նիստում չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց և անհետաձգելի կարգով Ազգային ժողով ուղարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերը: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանին զարմացրել է փորձագիտական և այլ շրջանակներում շրջանառվող հարցադրումը, թե ինչո՞ւ է օրենքի նախագիծը հապշտապ ուղարկվել ԱԺ:
«Սկզբնական շրջանում նախագիծը միայն բարձրագույն կրթության համար էր, հեղափոխությունից հետո ԿԳՄՍ նախարարության նոր ղեկավարությունը որոշեց, որ պետք է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծերը միավորել և դարձնել մեկ օրենք: Ընդ որում՝ սա բավական հավակնոտ քայլ էր, մեգափոփոխություն, սակայն, ըստ էության, համակարգի հետ չքննարկվեց: Ստեղծվեց աշխատանքային խումբ, որը սենյակում պատրաստեց այս նախագիծը, և մեկ տարի առաջ դրվեց հանրային քննարկման, որը բուռն անցավ:
«ՀՀ կառավարությունն իր 03․12․2020թ․ նիստի օրակարգում անհիմն, առանց օրենսդրորեն նախատեսված քննարկումների, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հավանություն տվեց՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Որոշումն ընդունվեց, երբ երկրում հրատապ լուծում պահանջող մի շարք կարևորագույն՝ հումանիտար, տնտեսական, սոցիալական, պաշտպանական և բազմաթիվ այլ խնդիրներ կան:
«Մեր դիրքորոշումը միանշանակ եղել է բացասական, այդ խնդրահարույց հարցերին ավելացնեմ նաև, իմ կարծիքով՝ ևս մեկ պետական շատ կարևոր խնդիր, որը ոտնահարվում է, օրենք է խախտվում, դա «Լեզվի մասին» օրենքն է: Այդ օրենքում նշվում է, որ ՀՀ բոլոր կրթական և մասնագիտական հաստատություններում հայոց լեզվի քննությունն ու ուսուցումը պարտադիր է, սակայն այս նախագիծը, ի խախտումն այդ օրենքի, շարունակում է առաջ տանել այն ուղեգիծը, ըստ որի՝ հայերենն այսպես ստորադաս լեզու է: Ընդ որում, սրան միացավ նաև Կառավարության նիստերից մեկի ժամանակ ընդունված քննությունների առարկայացանկը, որտեղ հայերենը դարձավ կամընտրական առարկա՝ անգլերենի հետ զուգաշարում»,- նշեց Նարինե Դիլբարյանը:
Ռոտացիայի խնդիր․ օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, անվճար համակարգով ընդունված ուսանողը պահում է պետության կողմից հատկացված անվճար տեղը, եթե ապահովում է 80% բարձր գնահատական, ստացվում է՝ վճարովի համակարգով ընդունված ուսանողը զրկվում է հետագայում անվճար համակարգ անցնելու հնարավորությունից։
ԵՊԲՀ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, Ակադեմիայի Հայասատանի մասնաճյուղի գիտական ղեկավար, Միջազգային Ստոմատոլոգիական Ակադեմիայի անդամ, Դիմածոնտայաին Վիրաբույժների Եվրոպական Ասոցիացիայի անդամ, ՀՍԱ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի սեկցիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ընթացքում չի եղել այնպիսի տարի, որ հայագիտական ոչ մի մասնագիտության համար ասպիրանտուրայի ոչ մի անվճար տեղ չհատկացվի: