ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:
2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։
Սիրելի մանկավարժներ, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին ակտիվ kadrer.emis.am կայքում։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Այս փուլում նախարարությունը 2 քայլ պետք է անի։ Առաջինը՝ անհրաժեշտ է հրատարակել կրթական հասկացությունների բառարան։ Վերջին տասնամյակներին բազմաթիվ նոր հասկացություններ են մտել շրջանառության մեջ։ Բայց չկա մի վստահելի աղբյուր, որում դրանց սահմանումները տրված լինեն։ Մեզ պետք է մի բառարան, որում հանգամանալից կսահմանվեն հիմնական հասկացությունները։
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
2021 թվականին 9 առարկաներից՝ «Պատմություն», «Ինֆորմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը:
Հենրիկ Մխիթարյանի և Լևոն Արոնյանի մասին. ամեն հաջողակ մարդու հեռանալը երկրից դոմինոյի էֆեկտով բերում է նեգատիվ զարգացումների:
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի 2021 թվականի մայիսից` առցանց եղանակով:
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել դպրոցների տնօրենների ընտրության նոր կարգը, որտեղ մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագրի ներկայացման նպատակով:
ՀՀ կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, որը կիրառվելու է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարագայում:
Վերջին ամիսներին Հայաստանի որոշ դպրոցներում և համալսարաններում տեղի ունեցան դեպքեր, որոնք հաստատ դուր չեկան իշխանություններին։ Մասնավորապես, պատերազմից հետո բազմաթիվ բուհեր տարբեր ձևաչափերով պահանջեցին վարչապետի հրաժարականը, նույն պահանջով հացադուլ հայտարարեց դպրոցներից մեկի տնօրենը։ Վերջին ամիսներին Հայաստանի 2 դպրոցներում տեղի ունեցան տնօրենի ընտրություններ, որոնցում թեկնածուներից ոչ մեկը չստացավ 50+1 ձայն։
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ» գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝ ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թ.՝
Հայաստանում ասպիրանտուրայի ընդունելությունն այս տարի անցկացվելու է այն կարգով, որը եղել է մինչև համավարակը: Դիմորդները ասպիրանտուրայի ընդունելության համար պետք է ներկայացնեն մագիստրատուրայի կամ դրան հավասարեցված դիպլոմ, ինչպես նաև օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, կատարվել են մի շարք փոփոխություններ: Օրինակ՝ այն, որ դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը:
Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն ստանալու նպատակով ՀՀ 4 քաղաքացի մեկնելու է Բուլղարիա:
Համալսարանների շենքերը վաճառելու և ակադեմիական քաղաք ստեղծելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նորից օրակարգ բերեց կրթության թեման։ Եթե նախկինում խոսվում էր մի քանի բուհեր, օրինակ՝ արվեստի, մարզական, ագրարային, մարզեր տեղափոխելու մասին, ապա այս անգամ շատ ավելի արմատական առաջարկ ներկայացվեց։ Առաջարկվում է վաճառել բուհերի շենքերը և այդ գումարով կառուցել ակադեմիական քաղաք։
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց բուհերի ընդունելության նոր կարգը: Համաձայն այդ կարգի՝ ընդունելությունը կկատարվի երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում հայտը լրացնելիս դիմորդները հնարավորություն կունենան ընտրել բուհն ու կոնկրետ մասնագիտությունը՝ անվճար և վճարովի ընդունվելու համար:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ բուհերն ու հանրակրթական դպրոցներն անցնեն հեռավար ուսուցման՝ հաշվի առնելով հանրապետությունում համաճարակային իրավիճակը, պատասխանեց, որ բուհերն իրենք են որոշում՝ ինչպես կազմակերպել կրթությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ հայտարարությանը՝ նշեց, որ բուհական համակարգը պետք է ունենա ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ:
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում 2021 թվականի մարտի 22-28-ը առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը»։ Միջոցառմանը ներգրավված էին 1000-ից ավելի մասնակիցներ Ռուսաստանի 48 շրջաններից, Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանին և հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը:
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հենքի վրա իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է՝ դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Հիմքում կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակումը, ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներն են, ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացումը:
Պետությունը զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի:
Աշխարհն արդեն մտածում է համավարակով պայմանավորված ուսուցման կորուստները վերականգնելու մասին։ Ժամանակն է, որպեսզի Հայաստանը ևս սկսի մտածել այս հարցի մասին։ Տևական ժամանակ Հայաստանի դպրոցներն աշխատեցին հեռավար կարգով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ:
ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել էր հանրային քննարկում՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ:
Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանը (ՌԴ, Մոսկվա) հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն 2021-2022 թթ. ուսումնական տարում բակալավրիատում, մագիստրատուրայում, օրդինատուրայում և ասպիրանտուրայում ավելի քան 400 մասնագիտություններով ուսանելու համար: