Բաժիններ՝

Տնտեսագիտության պահանջարկը նվազել է. ո՞ր մասնագիտություններն են դիմորդների համար առավել նախընտրելի

Հանրապետությունում 2021 թվականի բուհերի ընդունելության քննություններն ավարտվել են ճիշտ ժամանակին, առանց որևէ լուրջ խնդիրների:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1800 էր, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21.820: Գնահատման և թեստավորման կենտրոնում միասնական քննությունների համար հայտագրվել էր 11.58 դիմորդ, ընդունվել է 8083-ը:

«Դիմորդների շրջանում ամենաշատ պահանջվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող մասնագիտություններն են: Պահանջված էր իրավագիտությունը, այստեղ կցանկանայի ավելացնել, որ իրավագիտության դիմորդների գրեթե կեսն ընդունվել է: Դրանցից բացի, պահանջված էին նաև բժշկական մասնագիտությունները, մասնավորապես, բուժական գործը և ստոմատոլոգիան»,- ասաց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը նկատեց, որ եթե տարիներ շարունակ պահանջված էին տնտեսագիտական ուղղվածությամբ մասնագիտությունները, հատկապես, «Ֆինանսներ և վարկ»-ը, «Կառավարում»-ը, ապա այս տարի կարելի է ասել, որ մրցակցություն չի եղել և ցածր միավորներով դիմորդներն ընդունվել են այդ բաժիններ:

Քիմիային առնչվող մասնագիտությունները, կրոնագիտությունը, ինչպես նաև աստվածաբանության, արվեստաբանության ուղղությունները դիմորդների կողմից քիչ ուշադրության են արժանացել: Նշված ուղղություններով թափուր տեղերի թիվը բավական մեծ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս