Բաժիններ՝

Մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդներն ունեն 6 ժամից պակաս ժամանակ. ԳԹԿ

«Այսօր, հուլիսի 26-ին, ժամը 18։00-ին լրանում է բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի վերջնաժամկետը: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող են միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները: Այս պահին նրանք ունեն 6 ժամից պակաս ժամանակ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հուլիսի 16-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերի թափուր տեղերը միասին կազմում են 15 հազար:

Նրա փոխանցմամբ՝ հուլիսի 19-ից մեկնարկող բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի դիմումների ընդունման գործընթացը կշարունակվի մինչը հուլիսի 26-ը: Հայտագրումը կատարվելու է հետևյալ կերպ՝ դիմորդն ընտրելու է մինչև վեց մասնագիտություն: Նա կարող է այդ մասնագիտություններն ընտրել տարբեր բուհերում: Կարո Նասիբյանը նշել է, որ այդ վեց մասնագիտությունների դեպքում առավելությունը տրվելու է միավորին:

«Հաշվի կառնվի ոչ թե այն, որ առաջինն են նշել այս կամ այն մասնագիտությունը, այլ դիմորդների ավելի բարձր միավոր հավաքելը: Հուլիսի 26-ից հետո կազմակերպվելու է մրցույթը, հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստից հետո՝ արդեն հուլիսի 30-ին, հրապարակվելու են թափուր տեղերի մրցույթի վերջնական արդյունքները»,- հավելել էր Կարո Նասիբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս