Բաժիններ՝

Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ռուսաստանի Դաշնությունն էր, երկու տեսական փուլերով և առցանց ձևաչափով անցկացվել է հուլիսի 14-24-ը Երևանի «Քվանտ» վարժարանում։ Օլիմպիադային մասնակցել են 107 երկրների 619 աշակերտներ՝ 556 տղաներ և 63 աղջիկներ։

Հայաստանի թիմը ներկայացրել են 6 աշակերտներ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և  Մհեր Կարագուլյանն արժանացել են արծաթե, իսկ նույն ուսհաստատության աշակերտներ Ռուբեն Համբարձումյանն ու  Էրիկ Բաբասյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան  Լորետա Արզումանյանը՝ բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Գուրգեն Ասատրյանը։

Հիշեցնենք, որ մաթեմատիկայի 61-րդ միջազգային օլիմպիադայում ևս Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։

Օլիմպիադայի փակման արարողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031