ԳԹԿ-ն հրապարակել է միասնական քննությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 67 դիմորդ, միջին միավորն է 9.1, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 20-ը, 18-20 միավոր է ստացել 2 դիմորդ։

«Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 22 դիմորդ, միջին միավորն է 8.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 12-ը, 18-20 միավոր է ստացել 4 դիմորդ։

«Մաթեմատիկա» առարկայի քննությանը մասնակցել է 114 դիմորդ, միջին միավորն է 7.4, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 59-ը, 18-20 միավոր է ստացել 3 դիմորդ։

«Անգլերեն» առարկայի քննությանը մասնակցել է 75 դիմորդ, միջին միավորն է 9.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 22-ը, 18-20 միավոր է ստացել 1 դիմորդ։

«Ֆրանսերեն» առարկայի քննությանը մասնակցել է 2 դիմորդ, միջին միավորն է 8.3, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։

«Գերմաներեն» առարկայի քննությանը մասնակցել է 1 դիմորդ, միջին միավորն է 9.75։

«Ռուսաց լեզու» առարկայի քննությանը մասնակցել է 15 դիմորդ, միջին միավորն է 7.1, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 8-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։

«Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցել է 2 դիմորդ, միջին միավորն է 7.75, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։

«Կենսաբանություն» առարկայի քննությանը մասնակցել է 59 դիմորդ, միջին միավորն է 7.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 34-ը, 18-20 միավոր է ստացել 1 դիմորդ։

«Քիմիա» առարկայի քննությանը մասնակցել է 47 դիմորդ, միջին միավորն է 9.6, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 22-ը, 18-20 միավոր է ստացել 4 դիմորդ։

«Ֆիզիկա» առարկայի քննությանը մասնակցել է 59 դիմորդ, միջին միավորն է 4.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 49-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։

Տեսանյութեր

Լրահոս