Բաժիններ՝

«Սա այն է, ինչը Հայաստանում չի արվում գրեթե ոչ մի բնագավառում». Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ  Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2 արծաթե և 4 բրոնզե մեդալներ։ Բոլոր աշակերտներն էլ արժանացան մեդալների, ինչն արդեն ընկալում ենք որպես նորմալ երևույթ։ Թիմի անդամներից երեքը ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ համադասարանցիներ Ռուբեն Համբարձումյանը, Վահագն Հովհաննիսյանը և Վահրամ Ասատրյանն էին, որոնց մաթեմատիկայի ուսուցիչը Tigran Margaryan էր։ Մյուս մրցանակակիրներն են Հայկ Կարապետյանը (ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ), Արայի Խալաթյանը ( «Քվանտ» վարժարան շրջանավարտ) և ֆիզմաթ դպրոցի 11֊րդ դասարան փոխադրվող Արեգ Մկրտչյանը։

Այս տարի ինձնից, Տիգրան Մարգարյանից և Gurgen Asatryan բացի մեր տաղանդավոր դպրոցականների հետ պարապեցին արդեն նախկին օլիմպիականներ Ալբերտ Գևորգյան, Grigor Keropyan, Tigran Chtchyan, Vachagan Dilanyan , Erik Babasyan։ Երկու օր նրանց հետ իր գիտելիքները կիսեց գարնանը Մոսկվայից Երևան տեղափոխված Դմիտրի Մինեևը։ Այս պրոցեսում նոր սերնդի ներգրավումն է ապահովելու պրոցեսի շարունակականությունը և այս ամենի մասշտաբավորումը։ Սա այն է, ինչը Հայաստանում չի արվում գրեթե ոչ մի բնագավառում։ Սեպտեմբերից պլանավորում ենք խմբակները տեղափոխել մարզեր` մասնավորաբար Koghb Foundation օգնությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս