Վարդենիսի ավագ դպրոցի 25 շրջանավարտներից 20-ն ընդունվել են Հայաստանի առաջատար բուհեր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի 2021-22 ուսումնական տարվա 25 շրջանավարտներից 20-ն ընդունվել են Հայաստանի Հանրապետության առաջատար բուհեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի ավագ դպրոցի տնօրեն Մայա Ոսկանյանը, շրջանավարտներից 5-ն ընդունվել են Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան, 4-ը՝ Վ. Բրյուսով անվան օտար լեզուների համալսարան, 4-ը՝ Երեւանի պետական համալսարան, 4-ը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, 2-ը՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ «Բացի այս կարեւոր ձեռքբերումը, 2021 – 2022 ուսումնական տարում դպրոցի յոթ աշակերտներ մասնակցել են առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին, որոնցից Հովհաննես Ղազարյանը «Քիմիա» առարկայից երրորդ կարգի անվանական կրթաթոշակի է արժանացել , Էլեն Թադևոսյանը «Կենսաբանություն» առարկայից գովասանագիր է ստացել։

Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցը գործում է 2010 թվականից, եւ անցած 12 տարիների ընթացքում 40 շրջանավարտներ ընդունվել, սովորում են կամ արդեն ավարտել են Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը: Այսպիսին են մեր ձեռքբերումները, որի համար կարող ենք հպարտանալ»,-նշեց Մայա Ոսկանյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս