![](/banners/BeFunky-design.jpg)
Երևան են ժամանում Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/1087955.jpg)
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում աշակերտական պատվիրակություններ՝ տարբեր երկրներից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանք առաջին լուսանկարներն են արել։
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա hուլիսի 10-18-ը Երևանում։
Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Օլիմպիադայի բացման հանդիսությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 7-ի երեկոյան։