ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ:
Տավուշի մարզում Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով ուսուցիչների վերապատրաստումներն ընթացքի մեջ են: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը Դիլիջանի ավագ դպրոցում կազմակերպել է հանդիպում հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների հետ՝ ներկայացնելու հետագա անելիքները, պատասխանելու նրանց հուզող հարցերին, ծանոթացնելու գործարկվող նոր կայքի հնարավորություններին:
2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։
Ոլորտում առկա խնդիրների թվում իր դեռևս կայուն տեղն ունի գրագողությունը: Որպես արատավոր երևույթի դեմ պայքարի միջոց՝ Կարեն Քեռյանը դիտարկում է գրագողություն կատարած անձանց աստիճանազրկման կարգի սահմանումը:
Հայաստանում ամենաթերագնահատված աշխատանքներից մեկը մարդկային կապիտալի վրա կատարվող ծախսերն են։ Կարող ենք հսկայական գումարներ ծախսել ենթակառուցվածքների, միջոցառումների, գովազդի, ուռճացված աշխատակազմի վրա։ Բայց երբ հերթը հասնում է մարդկային կապիտալի վրա կատարվող ծախսերին, որոնք իրականում ոչ թե ծախս են, այլ ներդրում, պարզվում է, որ գումար չկա։ Սա մեր երկրի մեծագույն խնդիրներից մեկն է։
«Կարծում եմ՝ որոշակի ընդվզում կլինի, բայց արդեն ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպես կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը: Այս պահին դեռ շատ անորոշ է, բայց նաև կարող ենք կանխատեսել, որ լինելու է որոշակի ընդդիմություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:
Այսօր ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելուց հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հարցին, թե ի վերջո ե՞րբ Մայր բուհը նոր ռեկտոր և Հոգաբարձուների խորհուրդ կունենա: Հիշեցնենք, որ արդեն ավելի քան 2 տարի է՝ բուհը չունի ռեկտոր, այն ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը:
Այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում համալսարանականներին ներկայացրեց ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին: Նախարարը տեղեկացրեց, որ ընդունել են ԵՊՀ ռեկտորի արդեն նախկին ժ/պ Գեղամ Գևորգյանի հրաժարականի դիմումը, և այսօր իր աշխատանքային վերջին օրն է:
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունից:
«Մի կողմից՝ դեմոկրատիան ասում է, որ մարդու իրավունքները կարևոր են, այս պարագայում մարդը կարող է մտածել, որ դա իր իրավունքն է՝ որոշել՝ ինքը պատվաստվո՞ւմ է, թե՞ ոչ, բայց մյուս կողմից՝ փորձ է արվում մարդուն դնել անհարմար վիճակի մեջ, պատճառել ֆինանսական խնդիրներ, որոնք իրեն կմղեն պատվաստման: Բնական է, որ ո՛չ ուսանողները, ո՛չ ուսուցիչները չեն կարողանա երկու շաբաթը մեկ թեստ հանձնել, եթե չեն ուզում պատվաստվել:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական և կրթական կենտրոն է ստեղծվում:
Օրերս մամուլում հաղորդագրության եղավ «Բանդիվան» ընկերությունում կաթնամթերքի արտադրության անընդունելի պայմանների մասին։ Հետաքրքիրն այն է, որ արդեն մի քանի տարի է` այս ընկերության ապրանքատեսակները լավ փաթեթավորված վաճառվում են Հայաստանի բոլոր մեծ խանութներում, ինչը նշանակում է, որ դրանք ունեն պահանջարկ։ Այս ընկերության արտադրանքը շատ լավ փաթեթավորված է, բայց արտադրվում է անընդունելի սանիտարահիգիենիկ պայմաններում։ Այդպես է ստացվել, քանի որ ժամանակակից աշխարհում կարևորում են արդյունքը, փաթեթավորումը։
Մի շարք բուհեր իրենց պաշտոնական կայքերում հրապարակել են լրացուցիչ մրցույթով ընդունելության արդյունքները: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող էին միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները:
ՀՀ կառավարության` հուլիսի 29-ին կայացած նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին։
Հուլիսի 26-ին լրացավ բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի վերջնաժամկետը: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող էին միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները:
Կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում և «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, նաեւ դրանք համարեց անհետաձգելի:
Մարզպետը հուշանվերներ հանձնեց մեդալակիրներին և հետաքրքրվեց նրանց առաջիկա անելիքներով և ուսմանը վերաբերող հարցերով։
Բուհերի ընդունելության միասնական քննությունների ընթացքում դիմորդներից 365-ը հայտագրվել է՝ առանց մասնագիտությունը նշելու: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։
Հայ դպրոցական Գևորգ Ավանեսյանը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։
«Այսօր, հուլիսի 26-ին, ժամը 18։00-ին լրանում է բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի վերջնաժամկետը: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող են միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները: Այս պահին նրանք ունեն 6 ժամից պակաս ժամանակ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք:
ՀՀ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
«2021 թ. ընդունելության քննությունները տարբերվեցին թե 2019, և թե 2020 թվականների քննություններից: 2019 թ. քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020թ․ դիմորդները հանձնել են ընդամենը մեկ քննություն, իսկ 2021թ. առավելագույնը երկու ընդունելության քննություն: Դա ասացի նրա համար, որպեսզի չհամեմատենք 2019, 2020 և 2021 թվականները»,- հուլիսի 19-ին ասուլիսի ժամանակ հայտնել էր Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
«Սփյուռքում բնակվող մեր երեխաների շրջանում գնալով հայերենի իմացության նվազման միտում է նկատվում։ Նման տեմպերով շարունակելու դեպքում կունենանք Սփյուռքում բնակվող հայ սերունդ, որը չի կարողանա խոսել հայերեն։ Արդյունքում՝ կորցնելու ենք մեր լեզուն, մեր մշակույթը և բռնենք լիարժեք օտարացման ճանապարհը։ Փորձելով որոշակի ներդրում ունենալ այս խնդիրը լուծելու մեջ՝ որոշեցինք հիմնադրել հայկական կրթօջախ»,- մեզ հետ զրուցում նշեց ռեժիսոր, դերասան Անդրանիկ Տոնոյանը:
Ավարտվեց բուհերի ընդունելության հիմնական փուլը։ Այս տարի ևս ունեինք 3 կարգի մասնագիտություններ։ Առաջինն այն մասնագիտություններն են, որոնցում կար մրցույթ (Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Ինֆորմատիկա)։ Այս մասնագիտությունների գծով ընդունվում են միայն բարձր միավորներ հավաքող դիմորդները։ Երկրորդն այն մասնագիտություններն են, որտեղ տեղերն ու դիմորդների թիվը մոտավորապես նույնն են (Մաթեմատիկա, Հոգեբանություն, Սերվիս)։ Այստեղ անհրաժեշտ է ընդամենը ստանալ դրական գնահատականներ։
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
2021-2025 թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք և ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը և բազմակողմանի քննարկումները:
Հուլիսի 8-ից e-draft.am կայքում ԿԳՄՍ նախարարության կողմից քննարկման է դրվել մի նախագիծ, համաձայն որի՝ բուհի ռեկտոր նշանակվելու համար այլևս հարկավոր չի լինի ունենալ դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում, փոխարենը՝ հարկավոր կլինի գիտական աստիճանի առկայություն ու ակադեմիական կամ գիտական ոլորտում առնվազն 5 տարվա ստաժ: