Գիտելիքի փառատոնը հնարավորություն կտա պատանիներին` սովորել անմիջապես ավելի հասուն երիտասարդներից, ինչը մղում է երկխոսության` նպաստելով սեփական ապագայի ձևավորմանը:
Առաջին բնագիտական օլիմպիադային, բացի Հայաստանից եւ Արցախից, մասնակցում են 5 երկրի 8 համայնքի (Ռուսաստան, Էստոնիա, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Վրաստան) ներկայացուցիչներ: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` նախապատրաստական եւ երկու մրցութային: Նախապատրաստական եւ առաջին մրցութային փուլերն անցկացվել են հեռավար կարգով:
Այս տարի ծրագրին կմասնակցի 75 ուսուցիչ 12 երկրից’ Ռուսաստան’ 16, Եգիպտոս’ 1, ԱՄՆ’ 5, Ավստրալիա’ 3, Աբխազիա’ 8, Լիբանան’ 5, Մեծ Բրիտանիա’ 5, Սիրիա’ 17, Վրաստան’ 5, Ուկրաինա’ 2, Ֆրանսիա’ 1:
Վերոնշյալ նախագծի շնորհիվ ներկայիս եւ ապագա բազմաթիվ վարորդներ կտիրապետեն ճանապարհային երթեւեկության կանոններին, եւ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջ առցանց վերապատրաստվել:
Արարողությանը կմասնակցեն ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և Բոսնիա- Հերցեգովինայի, ինչպես նաև Բոլոնիայի քարտուղարության նախագահությունը հանձնող Ռումինիայի ներկայացուցիչներ:
Սփյուռքի հայազգի երիտասարդները հնարավորություն կունենան հայրենիքում մայրենին սովորել և’ արևմտահայերենով, և’ արևելահայերենով։