Համաձայն կնքված պայմանագրերի՝ քոլեջն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում, Ռուս-հայկական սլավոնական համալսարանում՝ երկրորդ կուրսից:
Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից և նախատեսված է նախկին ԽՍՀՄ-ի 10 հանրապետությունների՝ ներառյալ Հայաստանի դպրոցական աշակերտների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ աշակերտները Հայոց լեզու (արևելահայերեն) և Հայոց պատմություն առարկաները կուսումնառեն արտաժամյա:
2012թ. սեպտեմբերի 25-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկել է «Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» և «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարների 1-ին դասը` Երևանի Արաբկիր համայնքի Լև Տոլստոյի անվ. թիվ 128 հանրակրթական դպրոցի սաների մասնակցությամբ:
Պաշտոնական տվյալները, թե քանի սիրիահայ է գտնվում Հայաստանում՝ դեռևս պատրաստ չեն: Մոտավոր հաշվարկներով Հայաստանում կա 2000 սիրիահայ: Այս մասին 1-in.am-ին հայտնել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Կահիրեի ժողովրդագրության կենտրոնը (Cairo Demographic Center) և ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամը տրամադրում են կրթաթոշակներ ժողովրդագրության ոլորտի մասնագետների համար: Ծրագրի ընդհանուր տևողությունը 2013 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ամիսն է: Մասնակիցները ծրագրի ավարտից հետո ստանում են.
«Dasaran.am» կրթական ծրագրին աջակցում են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով կրթական ծրագիրն ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թույլտվությունը: Նշենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:
Օգոստոսի 24-ին` դատավճռի հրապարակումից հետո, և մեղադրող կողմը, և Բրեյվիկը հայտարարել էին, որ չեն բողոքարկելու դատավճիռը, թեև պաշտոնապես նման հնարավորություն ունեին:
Դասընթացներին մասնակցել են Վրաստանի հայկական դպրոցների մաթեմատիկայի 28 և ֆիզիկայի 20` ընդհանուր թվով 48 ուսուցիչ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրվեն համապատասխան վկայականներ:
Muskie-ն միակ կրթական ծրագիրն է Հայաստանում, որ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, որը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ում ստանալ մագիստրոսի աստիճան: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գեւորգյանը:
Գիտելիքի փառատոնը հնարավորություն կտա պատանիներին` սովորել անմիջապես ավելի հասուն երիտասարդներից, ինչը մղում է երկխոսության` նպաստելով սեփական ապագայի ձևավորմանը:
Առաջին բնագիտական օլիմպիադային, բացի Հայաստանից եւ Արցախից, մասնակցում են 5 երկրի 8 համայնքի (Ռուսաստան, Էստոնիա, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Վրաստան) ներկայացուցիչներ: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` նախապատրաստական եւ երկու մրցութային: Նախապատրաստական եւ առաջին մրցութային փուլերն անցկացվել են հեռավար կարգով:
Այս տարի ծրագրին կմասնակցի 75 ուսուցիչ 12 երկրից’ Ռուսաստան’ 16, Եգիպտոս’ 1, ԱՄՆ’ 5, Ավստրալիա’ 3, Աբխազիա’ 8, Լիբանան’ 5, Մեծ Բրիտանիա’ 5, Սիրիա’ 17, Վրաստան’ 5, Ուկրաինա’ 2, Ֆրանսիա’ 1:
Վերոնշյալ նախագծի շնորհիվ ներկայիս եւ ապագա բազմաթիվ վարորդներ կտիրապետեն ճանապարհային երթեւեկության կանոններին, եւ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջ առցանց վերապատրաստվել:
Արարողությանը կմասնակցեն ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և Բոսնիա- Հերցեգովինայի, ինչպես նաև Բոլոնիայի քարտուղարության նախագահությունը հանձնող Ռումինիայի ներկայացուցիչներ:
Սփյուռքի հայազգի երիտասարդները հնարավորություն կունենան հայրենիքում մայրենին սովորել և’ արևմտահայերենով, և’ արևելահայերենով։