Հայաստանը կստանձնի Բոլոնիայի խմբի քարտուղարությունը
Վաղը՝ հունիսի 28-ին՝ Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի Վիվալդի սրահում տեղի կունենա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի /ԲԳՀԽ/ քարտուղարության` Հայաստանի կողմից պաշտոնական ստանձնման արարողությունը:
Ըստ Կրթության և գիտության նախարարության կայքի՝ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեն:Արարողությանը կմասնակցեն ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և Բոսնիա- Հերցեգովինայի, ինչպես նաև Բոլոնիայի քարտուղարության նախագահությունը հանձնող Ռումինիայի ներկայացուցիչներ: