ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, և, իր գնահատմամբ՝ մի քանի սենսացիոն տվյալներ ներկայացրեց՝ կառավարելի գնաճի, սոցիալ-տնտեսական համակարգում այս փուլում կոլապսի բացակայության և կառավարության հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության մասին:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ներդրումների վրա ուղղակի ազդեցություն չի ունենա, քանի որ վերաբերում է անցած ժամանակահատվածին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արմեն Սաքապետոյանը` պատասխանելով մեր հարցին, թե օրենքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ներդրումների վրա, քանի որ արդեն կան տեղեկություններ գործարքների չեղարկման և ներդրողների զգուշավորության մասին:
Այսօր առավոտվանից համացանցում ակտիվորեն քննարկվում է Նարեկ Սամսոնյանի տարածած՝ կառավարության ամառանոցից արված լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են օղի թորելու համար նախատեսված սարքով օղի թորում պետության ամառանոցում:
«Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չի, ոչ մի բան որոշված չի: Եվ հետևաբար՝ եկեք դադարեցնենք էս բանը՝ «հաաա, էս ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք: Ինչքան լիազորություն ունենք, էդ էլ բանակցում ենք: Ու բանակցության գնալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելիներս, նախ՝ դիմակ կրեք անպայման: Խանութ որ գնում եք, սպասեք, պահանջեք, որ դիստանցիա լինի: Լվացվեք: Մի լսեք առողջապահության նախարարին, պարետին էլ մի լսեք: Նրանք թուլացնում են: Մի գնացեք էդ սրճարանները: Ահավոր ձևի, ամեն օր վարակը շատանում է: Եթե շատ թեստավորենք, շատ կհայտնաբերենք: Համբերեք: Կառավարությունը չի անում, գոնե դուք արեք: Լսեք իմ խոսքը: Վաղը եթե պետք լինի՝ խստագույն զինվորական միջոցներ ենք մտցնելու, որ երկիրը հանենք այս վիճակից»:
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, որ չնայած Կառավարության 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս անդրադարձել է ՌԴ արտգործնախարարոի հայտարարությանը, բայց ի վերջո ցանկանում է հստակ վարչապետը պատասխանի՝ Արցախի հարցի բանակցային սեղանին Սերգեյ Լավրովի նշած փաստաթուղթը կա՞, թե՞ ոչ: Այսինքն՝ բանակցությունների սեղանին դրվա՞ծ է հարցի լուծման փուլային տարբերակը, նման փաստաթուղթ բանակցվե՞լ է, թե՞ ոչ:
Իրավական պետությո՞ւն, թե՞ օրենքի կամայական կիրառման երկիր. Հայկ Ալումյան. ՈՒՂԻՂ
«Ես գիտեմ, որ բարձր ռանգի աշխատողներն ամեն ամիս ստանում են և աշխատավարձ, և պրեմիա: Անցյալ տարի այդ պրեմիաները կազմում են մոտ 30 միլիարդ դրամ: Մենք չենք տեսել բյուջեի սեկվեստրի ծրագիրը, բայց փաստաթուղթ ես չեմ տեսել. չկա այդ թուղթը»,- ասաց տնտեսագետը` շեշտելով, որ բյուջեին չի հերիքի ոչ թե 260 միլիարդ դրամ գումար, ինչպես հայտարարում է կառավարությունը, այլ 340-350 միլիարդ:
Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել են՝ որոշելու, թե ինչ քայլերի է հնարավոր դիմել, որպեսզի իրենց աշխատավարձն ու վերջահաշվարկը ստանան։
Ազգային ժողովը մարտի 6-ին շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստի մեկնարկին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց ՝ ինչով են պայմանավորված ԱԺ մուտք գործելու խստացումները:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք, ապաքինվել է ևս 24 մարդ:
Հայաստանի արժութային շուկայում մի պահ արձանագրված դրամի արժեզրկումը բացասաբար է անդրադարձել ավանդների, այդ թվում՝ քաղաքացիների կամ ֆիզիկական անձանց բանկային խնայողությունների վրա։ Դա նկատվել է հատկապես դրամային ավանդների դեպքում, որոնք մարտին նվազել են՝ արձագանքելով ազգային արժույթի թուլացմանը։
«Մենք առաջիկայում շատ արագ տնտեսական մեծ անկում կունենանք, արդեն որոշակի կանխատեսումներ կան դրա շուրջ։ Եվ, առաջին հերթին, տնտեսական անկման հնարավոր ցուցանիշներով է պայմանավորված սահմանափակումների թուլացումը։ Միաժամանակ, ես շարունակում եմ խիստ դժգոհ մնալ սահմանափակումների ժամանակ հասարակության մեծ մասի ցուցաբերած բացարձակ անհաղորդ վերաբերմունքից, մյուս կողմից՝ խիստ անբավարար եմ համարում իշխանությունների աշխատանքն այս ուղղությամբ»:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ստի վերջը» տեսաշարի 2-րդ թողարկման ժամանակ նկատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ըստ Մինասյանի՝ հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ինքը պատմել էր նախորդ թողարկման ժամանակ։
Միքայել Մինասյանը նախկինում էլ էր խիստ քննադատում գործող իշխանություններին, բայց եթե նախկինում այդ քննադատությունները զուտ տեսական՝ ընդհանուր քաղաքական գնահատականներ էին, ներկայումս դա ոչ այնքան քննադատություն էր, որքան հաղորդում հանցագործության մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ոստիկանները ծեծելով ու ահաբեկելով ստիպում են հինգ պատանիների ինքնախոստովանական ցուցմունք տալ։ Դատախազը այդ ցուցմունքների վրա մեղադրական է կազմում, գործը գնում է դատարան, պարզվում է՝ դատավորը մեկն է, որ միշտ մեղադրող կողմի ուզածն է անում։
Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին ու սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին համապատասխան ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ:
Արգիշտի Քյարամյանի` մեկ օրով, նույնիսկ` 12 ժամով ՔԿ նախագահի տեղակալ լինելը, ու դրանից հետո՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակվելը բուռն քննարկումների արժանացավ: Կա տեսակետ, թե ՔԿ-ում 12-ժամյա «պաշտոնավարումն» արվեց, որպեսզի օրենսդրորեն հնարավոր լինի ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակումը:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Գավառի աղմկահարույց միջադեպը երկրում տիրող ամենաթողության, բանեցվող բառապաշարի հետևանքն է:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:
Պետք է ծնողներն իմանան, որ իրենց երեխաներին փամփուշտ մատակարարելու համար զինծառայողներ են զոհվել` Թորոյան Հայկ, Ղարիբյան Հրանտ, Գագիկը` 4-րդ գումարտակի վարորդը, և նման այլ անուններ, որոնք ես չեմ իմանա: Ես սա ասում եմ մեկ զորամասի, մեկ պաշտպանական շրջանի մասով:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք, ապաքինվել է ևս 40 մարդ:
Մինչ համավարակն անարգել մոլեգնում է Հայաստանում, կառավարությունը որոշել է բացել տնտեսությունը։ Երբ կորոնավիրուսով վարակվելու տեմպերն անհամեմատ ավելի փոքր էին՝ մտցրեցին արտակարգ դրություն։ Հիմա տեմպը, ինչպես նաև փաստացի վարակվածների թիվ մի քանի անգամ ավելի շատ է, բայց կառավարությունը հանում է գրեթե բոլոր սահմանափակումները՝ մարդկանց ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին։
Հայաստանում քաղաքականությունը շատ ցածր մակարդակի է իջել: Մի քանի օրինակներ բերեմ. թե ինչպես Հրայր Թովմասյանը հետևից գրկեց Ալեն Սիմոնյանին, ինչպես գրիչ նվիրեց Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին, ինչպես սա այս ասաց, նա` այն: Սա այդ նույն շարքից է: Որքանո՞վ է սա հավաստի, ո՞վ պետք է դա պարզի… Այս հարցերը պատասխաններ դեռ չունեն:
Մայիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է երկրի ԶՈւ ղեկավարությանը, որի ընթացքում Հասանովը հայտարարել է, որ «կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը», ինչն իբր թե կապված է վերջին օրերին հայկական կողմի «սադրիչ գործողություններին»: Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է ուժեղացնել հետախուզության բոլոր տեսակները՝ առաջնագծում և հայկական թիկունքում:
Էկոնոմիկայի նախարարությունը 2020 ապրիլի 29-ին մեկ անձից գնման ընթացակարգով իրականացրել է 28 միլիոն դրամի գնում՝ «Ռեդի-Սթեդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:
Հարց՝ արդյո՞ք այսօրվա իշխանությունների որակը և այսօրվա հայաստանյան մթնոլորտը բավարար են՝ այս խնդիրներին դիմակայելու համար։ Սրանցից յուրաքանչյուրն ինքնին ծանրագույն մարտահրավեր է, իսկ բոլորի միաժամանակյա առկայությունը վեր է շատուշատ՝ ավելի պրոֆեսիոնալ ու փորձառու կառավարությունների ուժերից։
«Ես, արդեն երկրորդ տարին է՝ դատապարտում եմ բոլոր այն գործողությունները և այդ գործողություններն իրականացնողներին, ովքեր սկզբից տարածում են որևէ գնահատական, կապ չունի՝ ում մասին, հետո նոր խոստանում են սկսել ինչ-ինչ իրավական գործընթացներ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից արվող մի շարք հայտարարություններին և վերջին հայտնի գործընթացներին, որոնք ծավալվում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ:
Ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք, ովքեր հույս ունեին, թե կկարողանան մարտ-ապրիլ ամիսներին մեքենաները վաճառել, քանի որ այդ ամիսներին էին ավելի շատ ռուսներ ու ղազախներ գալու Հայաստան, հիմա չգիտեն, թե ի՞նչ են անելու։ Ասում են՝ սպասում են, որ ամբողջ աշխարհում հաստատված արտակարգ դրությունը քիչ-քիչ վերանա, միջպետական ճանապարհները բացվեն, որ գնորդները հնարավորություն ունենան գալ Հայաստան։