Պաշտպանության նախարարությունը 40 օր անց տվեց ոչինչ չասող պատասխաններ

Փետրվարի 5-ին 168.am մի շարք հարցեր էր ուղղել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե Ռուսաստանից, Չինաստանից ՀՕՊ ձեռք բերելու վերաբերյալ Հայաստանը պայմանագրերը չեղյա՞լ է հայտարարել, եթե այո, ապա ե՞րբ է չեղյալ հայտարարվել, ինչո՞ւ, ո՞ւմ նախաձեռնությամբ ու առաջարկով է չեղարկվել։ Արդյոք այս հարցը քննարկվե՞լ է Ազգային անվտանգության խորհրդի նիստում, թե՞ ոչ։

Դավիթ Գալստյանը (պատրոն Դավոն) հայտարարել էր, որ երբևէ չի հանդիսացել որևէ նախարարի օգնական և խորհրդական, ուստի ՊՆ-ից նաև հետաքրքրվել էինք՝ եթե նա որևէ պաշտոն չի զբաղեցրել, ապա ի՞նչ իրավունքով է պատերազմի օրերին ներկա գտնվել հրամանատարական բունկերում, երբ նախարարները քննարկում էին քարտեզները։ Հիշեցնենք, որ լուսանկարները հենց ՊՆ-ն էր տարածել:

40 օր անց վերը նշված հարցերին նախարարությունից տվել են հետևյալ պատասխանները, որոնք ներկայացնում ենք ամբողջությամբ։

«1. Տեղեկացնում ենք, որ ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու վերաբերյալ որևէ պայմանագիր չի չեղարկվել և նման հարց չի քննարկվել։

2. Ինչ վերաբերում է երրորդ հարցմանը, ապա լուսանկարն արվել է ՀՀ Զինված ուժերի կարիքների համար անհրաժեշտ մատակարարումների գործընթացների քննարկման մասին»։

Տեսանյութեր

Լրահոս