Բնակարանների գները Երևանում՝ 2025թ. Սեպտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի սեպտեմբերի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․-ի սեպտեմբերին կազմել է 900,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.9% անկում։

Արաբկիր վարչական շրջանում՝ 630,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.2% անկում։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 472,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2% անկում։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 446,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.3% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 420,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1․3% աճ։

Էրեբունի վարչական շրջանում՝ 401,000դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.4% անկում։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 416,200 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.8% աճ։

Ավան վարչական շրջանում՝ 396,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.5% անկում։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 393,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.6% անկում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 392,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.5 աճ։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 239,400 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3.6% աճ:

B24.am

Տեսանյութեր

Լրահոս