Նիկոլ Փաշինյանը գողեգող եկավ Եռաբլուր, երբ կարմիր և սև բերետավորներն արդեն մաքրել էին նրա ճանապարհի խոչընդոտներին` զոհվածների ծնողներին

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի նախընթաց գիշերվանից արդեն լարված էր մթնոլորտը Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Զոհված զինծառայողների հայրերն ու մայրերը հավաքվել էին պանթեոնում ու հաստատակամորեն որոշել` թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարության կամ թիմի որևէ անդամ պղծի իրենց որդիների վերջին հանգրվանը։

Վաղ առավոտից` լուսադեմին, հարյուրավոր կարմիր և սև բերետավորներ իսկական որս սկսեցին ծնողների նկատմամբ։ Հայրերին բիրտ ուժով բերման ենթարկելուց հետո սկսեցին քարշ տալ մայրերին։ Այնուամենայնիվ, իրավիճակը չի հանդարտվում։
Մինչ այդ ծնողները մի կողմ էին շպրտել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ուղարկված ծաղկեպսակը։

Այս պահին խոչընդոտվում է լրատվամիջոցների աշխատանքը. նրանց թույլ չեն տալիս տեսանկարահանել տեղի ունեցողը։ Միայն Հ1-ի և իշխանական այլ լրատվամիջոցների մուտքն են թույլատրել:

Ի վերջո, տարածքն ամբողջությամբ մաքրելուց հետո գողեգող Եռաբլուր եկավ Նիկոլ Փաշինյանը այնպես, որ չհասկացվեց ` որտեղից, մի քանի վայրկյան հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։

Նա տարածք մուտք գործեց Վահագն Խաչատուրյանի և Ալեն Սիմոնյանի հետ` իր թիմակիցների ուղեկցությամբ։

Նա սպասեց մինչև հարյուրավոր ուժայինները, ոստիկանության աշխատալկիցները տարածքնազատեցին, իրավիճակը փոքր-ինչ վերահսկելի դարձրեցին, որ վերջինս անխոչընդոտ մտնի զինվորական պանթեոն, ուր կրկին ամեն օր տասնյակ փոսեր են փորվում` օրեր առաջ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում նահատակված մեր հերոսներին հուղարկավորելու համար։

Տեսանյութեր

Լրահոս