
Ջարդել. Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Նիկոլ Փաշինյանի համար

Այսօր շատ խոսվեց Եռաբլուրում առավոտյան տեղի ունեցած խայտառակության մասին, երբ ոստիկանության կարմիր և սև բերետավոր ծառայողները վայրենաբար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն բացելու համար տարածքով մեկ քարշ էին տալիս զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին:
Մի հանգամանքի վրա, այնուամենայնիվ, ուզում ենք ուշադրություն հրավիրել:
Ոստիկանության ծառայողներին ծառայողական ուղղահայացով հրամաններ տալիս է ոստիկանության պետը՝ Նիկոլ Փաշինյանի ընկեր և համաքաղաքացի Վահե Ղազարյանը: Ոստիկանությունը կառավարությանն առընթեր մարմին է, որի վերաբերյալ հրամաններ իր հերթին արձակում է Նիկոլ Փաշինյանը:
Դժվար է պատկերացնել, որ Վահե Ղազարյանն ինքնակամ կմտնի այդ ամոթալի, տղամարդուն ոչ բնորոշ վարքագծի ու դրան հետևած արդարացի անեծքների տարափի տակ:
Մնում է ենթադրել, որ ոստիկաններին գազանաբար գործելու հրաման տրվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, բնականաբար, միջնորդավորված կերպով: Այլ կերպ հնարավոր չէր:
Այնպես որ, այսօրվա ողբերգությունը մի հեղինակ ունի՝ Նիկոլ Փաշինյան, ու բազմաթիվ կատարողներ: