«Արդեն մեկ ամսից ավելի է՝ Արցախի շրջափակման դառը պտուղները քաղում ենք, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականությունից չի հրաժարվել և շարունակում է այդ ձեռագրով գործել: Երկու օր է՝ էլեկտրաէներգիայի հետ կապված խափանման, վթարի մասին են խոսում, բայց ես վստահ եմ, որ դա նույնպես արհեստածին է, իրենք ամեն կերպ փորձում են ճնշել, արցախահայությանը ընկճել՝ հետ կանգնել մեր պայքարից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ ընդգծելով, որ արցախահայությունը տրամադրված է պայքարի:
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ասուլիսների օրվա ընտրության համընկնումը պատահական չէր. պատահական չէր, երբ հունվարի 10-ին մի կողմից՝ Ալիևը սպառնաց Հայաստանին, մյուս կողմից՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարողանում ապահովել իր անվտանգությունը, ինչը փաստում է՝ գործ ունենք հերթական կապիտուլյացիայի գնացող իշխանության հետ. իշխանության, որը հրաժարվել է իր Կառավարության ծրագրով ամրագրված այն թեզից, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։
Բերձորի միջանցքի ճգնաժամի ֆոնին Նիկոլ Փաշինյանի մի քանի ժամ տևած ասուլիսը ոչ թե պատասխաններ տվեց հարցերին՝ ինչպես հաղթահարել այդ շրջափակումը, երբ կբացվի Արցախի կյանքի ճանապարհը, ՀՀ իշխանությունն ինչ դիրքորոշում ունի Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ, այլ ավելի անորոշ դարձրեց և Արցախի, և Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։
Պատերազմի պարտության ամբողջ պատասխանատվությունը բանակի, հրամանատարների վրա գցելու Նիկոլ Փաշինյանի գործելաոճին, քաղաքականությանը, հայտարարություններին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք և հակադարձել հստակ փաստերով, հիշեցնելով պատերազմական դրության ժամանակ գերագույն հրամանատարի գործառույթները, այդ թվում՝ հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այդ մասին, նաև՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, դրանից հետո Փաշինյանի հարցազրույցներում, գրառումներում արված գնահատականները բանակի մարտունակության մասին:
«Թող վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հստակեցնի և խոստովանի, որ ինքն իրավունք չուներ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է Արցախի Հանրապետությանը: Իր հայտարարությամբ ինքը հաստատում է, որ բացարձակապես անօրինական է և որևէ իրավաբանական հետևանք չի կարող ունենալ այն փաստաթուղթը, որտեղ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձը ստորագրել է, և որում խոսքը ԼՂ Հանրապետության կամ Արցախի Հանրապետության մասին է: Այսինքն՝ ինքն իրեն վերապահում է իրավունք՝ անել անթույլատրելին, իսկ հիմա խորհուրդներո՞վ է հանդես գալիս: Սա ուղղակի կրավորական և նահանջողական և այլ ազգային շահերին ծառայելու խնդիր է: Ուրիշ բան չկա»:
«Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի ղեկավար Վրեժ Ստեփանյանը՝ անդրադառնալով ուղիղ 1 ամիս թշնամի Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ պահելու հանգամանքին։
Դրանք գալիս են ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը՝ սեփական անձը փրկելու էժանագին մղումներով, արժեզրկում է տասնամյակների այն ինստիտուցիոնալ աշխատանքը, որի արդյունավետ շարունակությունը կարող էր ապահովել արցախյան հիմնախնդրի հայանպաստ ու պակաս կորստաբեր լուծում։
Արդեն 1 ամիս է, ինչ թշնամի Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ինչի հետևանքով 120.000 մարդ մնացել է շրջափակման մեջ, շատ ընտանիքներ էլ կիսվել են՝ մնալով շրջափակման տարբեր կողմերում։
Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով:
«Միացյալ Նահանգների ռազմավարությունը, սկսած 90-ականների սկզբից, եղել է մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության կրճատումը՝ սա պլան մինիմումն է, կամ պլան մաքսիմումը՝ Ռուսաստանին ընդհանրապես տարածաշրջանից դուրս մղել»,- «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկման ժամանակ նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հունվարի 3-ին հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։
Օրերս 168.am-ը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդից հետաքրքրվել էր, թե ինչ գործնական քայլեր են արվում շուրջ մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության երեխաներին աջակցելու համար:
Երեկ միաժամանակ տրվող ասուլիսներից Ալիևի ասածները մեզ համար նվազ վտանգավոր էին, քան՝ ՀՀ վարչապետինը։
Մեկ անգամ չէ, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե Հայաստանի հետ հարաբերությունները պատրաստ են կարգավորել՝ բացառապես «եղբայրական» Ադրբեջանի շահերը հաշվի առնելով։ Այսպիսի բազմաթիվ հայտարարություններից հետո, տարեսկզբին, երբ Ադրբեջանը գրեթե մեկ ամիս է, ինչ փակ է պահում Արցախի կյանքի ճանապարհը, հանկարծ Թուրքիայի իշխանությունները որոշեցին «մեծահոգություն» ցուցաբերել և արտոնել Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումները։
«Փաշինյանի այսօրվա ասածները նորություն չէին, նա բազմիցս տարբեր հարթակներից հայտարարել է, որ Արցախը պետք է ինքը իր խնդիրը լուծի: Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, այսօր ասաց, որ Արցախի իշխանությունները պետք է իրենք հասկանան Ադրբեջանի հետ, թե իրենց իրավունքները ինչպես պետք է չոտնահարվեն, ինչպես պետք է ապրեն: Այսինքն՝ նա ձեռքերը լվացել է Արցախից, և դա մեզ համար նորություն չէր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը:
Լաչինի միջանցքի ճգնաժամի ֆոնին Հայաստանը հրաժարվում է հյուրընկալել ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի Հանրապետությունում՝ դրանք համարելով աննպատակահարմար: Այսօրվա ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է այդ որոշման մասին:
Մինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 30 օր փակ է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հովանավորվող էկո-ահաբեկիչների կողմից, և Արցախն այսօր արդեն անցավ պարենի, հացի ու վառելիքի կտրոնային համակարգին, իսկ Նիկոլ Փաշինյանն իր՝ այսօր հրավիրած ասուլիսի ողջ ընթացքում կարմիր թելի պես անց էր կացնում այն գիծը, թե «Արցախը եղունգ ունի, թող իր գլուխը քորի, մենք ոչինչ չենք կարող և չենք ուզում անել», Հայաստանում նոր թափ են ստանում պաշտոնակռիվները, որոնք հաջողությամբ են ավարտվում՝ մեկ, ողբերգությամբ՝ որոշակի մարդկանց համար:
Պետք է ստեղծես այն հնարավորությունները, որոնք կարող են քո անկախությունը պաշտպանել: Այն չի լինում կոռուպցիայի միջոցով. ամենալավը պետք է վարձատրես քո զինվորականին, բժշկին, գիտնականին, ուսուցչին: Դա է ազգային անվտանգության խնդիրը: Համալսարանում ուսանողներ ունենք, որոնք պարզապես գալիս-գնում են, և դա էլ է ազգային անվտանգության խնդիր, որովհետև ոչ մի բան չեն սովորում: Չգիտեմ, կամ ծերացել ենք ազգով ու չենք հասկանում, թե ինչն ինչոց է, կամ բթացրել են մեզ՝ անընդհատ ուրիշի արձագանքին ենք սպասում, որ տեսնենք՝ ինչ են ասում, և ինչ անենք»,- եզրափակեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությունը՝ 120 հազար բնակչությամբ գտնվում է հումանիտար աղետի մեջ։ Արդեն 30 օր է՝ Ադրբեջանը փաստացի ահաբեկչական գործողություն է իրականացնում արցախահայերի նկատմամբ։
Ինչու նախորդ տարի չկնքվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, և որոնք են երկրների միջև առկա անհամաձայնություններն այդ հարցում։
Թուրքիայի մեջլիսի և հակահայ քարոզչության խոսնակ Մուստաֆա Շենթոփը Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անշեղորեն պաշտպանել է ու կշարունակի պաշտպանել «Ադրբեջանի արդարացի պայքարը»: Արցախի 30-օրյա շրջափակման ընթացքում սա, սակայն, Թուրքիայի առաջին բացահայտ աջակցությունը չէ Ադրբեջանին:
168.am-ը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում նման հայտարարությունները հատկապես այն համատեքստում, երբ այսօր շրջափակված է Արցախը, իսկ արցախահայության անվտանգության երաշխավորը շարունակում է մնալ ռուս խաղաղապահը:
Նիկոլ Փաշինյանի ասուլիսի՝ Լաչինի միջանցի փակման խնդրին վերաբերող հիմնական ուղերձը մեկն էր՝ «մենք փաս», այսինքն՝ Հայաստանը որևէ քայլ չի կարող կատարել ճանապարհի բացման համար։
ՀԱՊԿ-ը Հայաստանի փոխարեն այլ երկրում զորավարժություններ անցկացնելու առաջարկներ կմշակի: Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբը առաջարկներ է մշակում այլ պետությունների տարածքում զորավարժություններ անցկացնելու համար: Ria Novosti-ի փոխանցմամբ, այս մասին քիչ առաջ ասել է շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ գրում է. «Այս ասուլիսով Նիկոլը հստակ ասում է, որ իր վրա այլևս հույս չդնեք և մեղայականով ընդունում է իր կոպիտ սխալները (ոչ բոլորը): Ավելի կարճ` ընդդիմությունը ճիշտ էր, իշխանությունը ձախողել է ամեն ինչ»:
Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը կառուցելու սցենար եղել է՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհ ունենա։
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Դե ինչ: Պաշտոնական ամենաբարձր մակարդակում սկսվեց Ռուսաստանին` Հայաստանի դաշնակցից թշնամու վերածելու գործընթացը` հայտարարելով վերջինիս «Հայաստանի համար սպառնալիք»:
«Եվ ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետև ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչը որ մինչ այս պահն է տեղի ունեցել, այլև նրա համար, ինչը որ սրանից հետո է տեղի ունենալու, ու ես այդ պատասխանատվությունը պատրաստվում եմ կրել մինչև այն պահը, երբ իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ այլևս»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չէ:
«Մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում, մենք ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք բարձրաձայնում»,- հունվարի 10-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արդեն 1 ամիս Բերձորի միջանցքը թշնամի Ադրբեջանի կողմից փակ պահելու հանգամանքին և նշված հատվածում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ իշխանության կողմից հնչող հայտարարություններին։