Բաժիններ՝

«Պատճառն անձնական է և ենթակա չէ բարձրաձայնման»

«Այն, ինչ Պաշտպանության նախարարությունը պատասխանել է, գտնում եմ, որ լրիվորեն պատասխանել է բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է հանրային իմ պաշտոնն օգտագործելուն, ապա չի չարաշահվել, որովհետև եղել է մինչև նախարար նշանակվելը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը`  մեկնաբանելով իր որդիներից մեկի բանակից ազատման հարցը:

Նախարարը չցանկացավ խոսել պատճառների մասին. «Պատճառն անձնական է և ենթակա չէ բարձրաձայնման: Հոդվածը, որ գրվում է, ինձ թվում է, պարզաբանում է ամեն ինչ»:

Հիշեցնենք, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաների զավակների ցուցակում, որը Պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել էր Factor.am-ին, նշված էր նաև Իգնատի Առաքելյանի որդու`  Էդուարդ  Առաքելյանի անունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս