Ի պատասխան հարցին, թե ԵՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցն ի՞նչ փուլում է, Վ.Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանը նախաձեռնել է ԵՏՄ և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու գործընթացը, ձևավորվել է աշխատանքային խումբ, մշակում են հարցերը:
«Ես ավելի քան վստահ եմ, որ, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ համատեղ ուժերով ադրբեջանական ագրեսիան կանխելու պահանջով, ապա, գոնե քաղաքական մակարդակում որոշակի աջակցություն կստանա»:
Ավելին՝ Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ՝ իրավիճակը կարող էր ավելի վատ էր լինել, եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո հեշտացել է գործարարների ու հայկական ապրանքների մուտքը ռուսական, ինչպես նաև եվրասիական շուկա:
Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին՝ Ա. Մուրիչևը նկատեց, որ շատ դժվարություններ և խնդիրներ կան ԵՏՄ շուկային ինտեգրվելու ճանապարհին, բայց ամեն դեպքում, ըստ նրա՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել.
Հարցին՝ եթե տասն անգամ ավելի էժան կարժենա շենքը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելը, ինչո՞ւ չեն անում և նոր շենք են կառուցում, Դ. Ադբաշյանը նախ պատասխանեց, որ ինքն էլ է այդ հարցն ուզում տալ, բայց չգիտի՝ ում. «Քանի որ ես իմ աչքով ոչինչ չեմ տեսել, չեմ ուզում բարձրաձայնել, ինչ-որ շահագրգռվածություն կա»:
Հայաստանի Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է Առողջապահության նախարարության կողմից վերջին 2 տարում կենտրոնացված կարգով իրականացված գնումների, բնակչությանը դեղերով ապահովման նպատակով բժշկական հաստատություններին հատկացված միջոցների ծախսման արդյունավետության, նաև՝ դեղերի շրջանառության գործող օրենսդրությանը համապատասխանության հարցեր:
«Վաշինգտոնում Ալիև-Սարգսյան հանդիպման դեպքում կարելի է ակնկալել միայն առաջընթաց կարգավորման գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք Միջուկային անվտանգության Վեհաժողովի շրջանակում սպասվող Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպմանը:
«Հայաստանը փայլուն դեպքեր ունի, որ լավ օրենքները վատ են կիրառվում, օգտագործվում են վատ նպատակների համար: Եթե այդ մասը կարողանանք ապահովել, առաջիկայում, կարծում եմ, լավ կլինի, եթե՝ ոչ, ապա այս օրենսգիրքն էլ կդառնա գործիք, որ տարբեր դեպքերում տարբեր շահերի համար կօգտագործվի»,- հավելեց միության նախագահը:
«Ես հիմա չեմ արդարանալու, ես ուրիշ հայտարարություն կանեմ, որ այս գործով այս թնջուկը չի ավարտվելու, չեն բացահայտվելու սպանություն կատարողները, որովհետև դրանք բացահայտված էին»:
«Ալիևի վերջին խայտառակ հայտարարությունը, որտեղ նա, փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրում է սադրիչ գործողությունների մեջ, քրիստոնյա-մահմեդական հակամարտության երանգ է տալիս դրան, շատ վատ մի մոտեցում է, ու միջազգային հանրությունը պետք է շատ ավելի զգույշ և ուշադիր լինի նման հայտարարությունների նկատմամբ»:
«Քանի որ մենք կանք, իրենք պետք է կրակեն: Ու քանի որ մենք կանք ու պասիվ կանք, իրենք պետք է կրակեն ակտիվ: Այն, ինչ որ իրենք մեր գլխին են անում, մեր խաղաղ բնակիչների գլխին են անում, մենք պետք է վաղուց սկսեինք անել իրենց խաղաղ բնակիչների գլխին»:
Հարցին, թե արդեն իսկ ի՞նչ չարաշահումներ են եղել, որոնց մասին խոսել է վարչապետը, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. «Ընդհանրապես բողոքներ, խնդիրներ և մեզնից էլ առաջարկություններ ու վերլուծություններ են եղել, նաև՝ հենց հանձնարարական»:
«Հարկավոր է, որ միջազգային հարաբերություններում օֆշորային, փողերի լվացման և այլ հնարավորությունները բացառվեն, շատ լուրջ խոչընդոտներ լինեն դրա համար»,- ասում է «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
«Շատերը կհամաձայնեն, որ այսօր Գերմանիան համարվում է առաջատարներից մեկը բժշկագիտության ոլորտում, և՝ ոչ միայն: Մեր սերնդին տրված է հիանալի հնարավորություն՝ կրթվել այնպիսի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպիսին Շարիտեն է, աշխարհին շատ հայտնի»:
Հայկական դրամը մտել է արժևորման փուլ։ Վերջին 1 ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 15 դրամով։
Մեր զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը – Պարոն Բադալյան, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքել է շրջանառվող լուրերը, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթաժողովի ժամանակ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ Ձեզ՝ այս դեպքում ի՞նչ կարելի է սպասել Սերժ Սարգսյանի այս […]
Մարտի 23-ին ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը կատարեց այս տարվա ընթացքում իր երրորդ երկօրյա այցը Մոսկվա։ Ինչպես և իր նախորդ երկու այցերի ընթացքում, Ջոն Քերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումների ընթացքում բանակցություններ վարեց միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի՝ սիրիական և ուկրաինական հակամարտությունների, Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ Եվրոպայում սրված ահաբեկչական […]
Առլեն Դավուդյանի խոսքով՝ իրանցիները Հայաստանում մնում են 3 գիշեր, 4 օր, դրանից ավելի այստեղ անելու բան չկա: Գալիս են տարբեր խավերի ներկայցուցիչներ, որոնք հանգրվանում են ամենաթանկարժեք հյուրանոցներից սկսած՝ մինչև մոթելներում:
Ադրբեջանական կողմը, ստեղծելով կեղծ լարվածության մասին լուրեր, վերջին օրերին հող էր նախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները:
«Արևմուտք-Ռուսաստան լարվածության ֆոնին Քերիի պարբերական այցերն ընդհանուր առմամբ դրական են: Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը և վերջին որոշումը փոխել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա տրամադրվածությունը: Ի վերջո, ռուսական ստորաբաժանումների մեծ մասը Սիրիայից դուրս բերելու Ռուսաստանի իշխանությունների դրդապատճառներից մեկն Ասադի անզիջումն քաղաքականությունն է, Ռուսաստանն այսկերպ իր դժգոհությունը հայտնեց Ասադին` ԻՊ-ի դեմ պայքարելու ողջ բեռը գցելով Ասադի վրա, ինչը, բոլորն են հասկանում, որ նա անել չի կարող:
«Հանրապետության նախագահի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահի հետ քննարկվել է այդ հարցը: Կա հանձնարարական գերատեսչություններին, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ կատարվեն քննարկումներ: Հիմա գտնվում ենք այդ փուլում: Որ նվազելու է, դա փաստ է, ինչքանո՞վ, քննարկումների արդյունքում կճշտվի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
«Պետք է զարգացնանք հայ-վրացական ավանդական լավ հարաբերությունները»,- այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Միխեիլ Ջանելիձեն, ով իր նախարարական պաշտոնում առաջին այցը կատարել է Հայաստան:
<Ես գործընկերոջս տեղեկացրի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին, այս առումով կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- նման տեսակետ հայտնեց Նալբանդյանը:
Գարնանը միշտ անհարկի ցրտահարություններ են լինում։ Բոլորը խոսում են վնասների ու կորած բերքի մասին։ Ամռան հիմնական բնութագիրը չորային լինելն է՝ ոռոգման ջուրը չի բավարարում։ Չի բավարարում փրկված բերքն աճեցնելու համար։
«Հարց է, թե ԱՄՆ-ի համար արդյոք Ղարաբաղի հարցն առաջնահերթությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե առաջնահերթություն է, կարող ենք սպասել նախաձեռնություն, եթե՝ ոչ, ապա չպետք է սպասել կարևոր քայլ»,- ասում է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը։
«Իրենից վերցրել են X գումար, իսկ X գումար վերցրել են, որովհետև օրենքի տառը խախտվել է: ԵՏՄ-ի կարգավորող նորմերը մենք դարձնում ենք մեր ներպետական իրավունքը կարգավորող նորմ: Նորմը չի կիրառվել, նշանակում է՝ օրենքը խախտվել է: Անպայման չէ՝ օրենքն ընդունված լինի Ազգային ժողովի կողմից: Երբ ասում ենք՝ օրենք, ես լայն եմ վերցնում, այն նորմատիվ ակտ է, որով պետությունն առաջնորդվում է: Հիմա՝ այդ նորմատիվ ակտի տառը խախտվել է, ուրեմն օրինականության սկզբունքն է խախտվել: Պարզապես «օրինականություն» բառը լայն ենք մեկնաբանում»:
«Արմենիա» ավիաընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արդեն ստացել է ավիափոխադրումների հավաստագիր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախարարության Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և Տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:
ՀՀ-ում առավել մրցունակ ճյուղերը՝ ագրոբիզնեսը, հանքարդյունաբերությունը, էներգետիկան և ծառայությունները, հսկայական պոտենցիալ ունեն և կարող են օգնել զարգացնելու տնտեսությունը, մինչ կառավարությունը փորձում է զարգացնել այլ հնարավորություններ, որոնք նախանշված են ՀՀ-ի զարգացման ռազմավարության մեջ։ Այս փխրուն միջավայրում ավելի շատ բան կարելի է անել ներդրումային միջավայրը բարելավելու համար։
Մեզ հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է քննարկեն էներգետիկ նախագծերն Իրանի հետ:
168.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվա-Երևան ինքնաթիռը պայթեցնելու տեղեկությունների վերաբերյալ: