Բաժիններ՝

Լուվրի թանգարանը գողությունից հետո կշարունակի փակ մնալ

Փարիզի Լուվրի թանգարանը, որը հոկտեմբերի 19-ին դեռևս անհայտ անձանց կողմից կողոպտվել էր, հոկտեմբերի 20-ին կշարունակի փակ մնալ։ Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը՝ նշելով, որ ոստիկանությունը շարունակում է փնտրել գողություն կատարած խմբի անդամներին, ովքեր թանգարանի արքայական զարդերի բաժնից կարողացել են գողանալ ութ «անգին» զարդեր։

Հանցագործության հետաքննությանը մասնակցում են մոտ 60 քննիչներ։ Նշվում է, որ գողությունը, որի համար պահանջվել է ընդամենը յոթ րոպե, իրականացվել է փորձառու, հնարավոր է նաև օտարերկրյա խմբի կողմից։

Ֆրանսիական France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանեն նշել է, որ այս գողությունը երկրի համար չափազանց վատ հեղինակություն է ստեղծում, քանի որ ի ցույց է դնում սեփական թանգարանները պաշտպանելու անկարողությունը։

Սա Լուվրից գողության առաջին դեպքն է 1998 թվականից ի վեր, երբ թանգարանից առևանգվել էր Ժան Բատիստ Կամիլ Կորոյի նկարներից մեկը, որն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031