Բաժիններ՝

Զելենսկին հայտնել է առաջիկայում Մակրոնի հետ հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նման պայմանավորվածություն կողմերը ձեռք են բերել հեռախոսազրույցի ընթացքում։«Խոսեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիմա ճիշտ պահն է իրավիճակը տանել դեպի պատերազմի ավարտը։ Ամենակարևորն է՝ լիարժեքորեն օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն և ճիշտ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:

Պատերազմը նախաձեռնող կողմի վրա ճնշում գործադրելը հանգուցալուծման բանալին է»,- գրել է Զելենսկին X-ում։

Նա տեղեկացրել է, որ Մակրոնի հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին շփումները գործընկերների հետ: 

«Համաձայնեցինք հանդիպել մոտ ապագայում»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031