«Եթե ամեն ինչ ճիշտ անենք, 2018 թվականը բավարար կլինի վավերացման գործընթացն ավարտելու համար»

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ երկրներն արագ տեմպով կատարեն վավերացումները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասաց, որ նոյեմբերին համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանի համար բավական բարենպաստ դաշտ է ձեւավորվելու:

«Համաձայնագրի վավերացումը իրենից քաղաքական, տեխնիկական բնույթ է ներկայացնում, և  Եվրամիությունը պետք է ջատագովը լինի եւ անդամ-պետություններին խնդրի արագացնել վավերացումների գործընթացը»,- ասաց նա:

Թեւան Պողոսյանի խոսքով` Հայաստանն արդեն պետք է սկսի համաձայնագրով նախատեսված  բարեփոխումերի փաթեթների մշակումը:

«Եթե ամեն ինչ ճիշտ անենք, 2018 թվականը բավարար կլինի վավերացման գործընթացն ավարտելու համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031