Ըստ երևույթին, ներկա քաղաքական գործիչներից՝ նախկին լրագրողներից, շատերը չեն աշխատել մրցակցային մեդիայում, այլ սովոր են եղել փողերի դիմաց ամսագրի շապիկին նկարներ տեղադրել, սակայն նրանք ունեն նաև մի կարևոր առանձնահատկություն՝ մամուլ են կարդում ու Ֆեյսբուքից դուրս չեն գալիս։
«Ցավոք սրտի, ես առաջընթացի համար հիմքեր չեմ տեսնում, երբ կողմերից մեկը շարունակում է ուժի դիրքերից խոսել, պատրաստ չլինել զիջումների, մյուսը ևս պատրաստ չէ զիջումների, ավելին, նոր է դարձել իշխանություն»,- ասաց Ջերմանը:
Կուտակային կենսաթոշակային համակարգում նոր խնդիրներ են առաջ եկել. համակարգին կամավոր միացած աշխատուժին չի վերադարձվում աշխատավարձից կուտակային կենսաթոշակային հիմնադրամ փոխանցվող այն 2.5 տոկոսը, որն անցած տարի ձևավորված կառավարությունը զիջեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում որոշ շտկումների միջոցով:
«Եթե չկան բանակցություններ, դժվար է ասել՝ ինչի շուրջ, կամ ինչ սկզբունքների շուրջ են բանակցելու երկու կողմերը, կլինե՞ն «Մադրիդյան սկզբունքները», թե՞ չեն լինի՝ դժվար է ասել»։
Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե դասղեկական ժամին դասղեկն իրավունք ունի՞ որոշելու, թե ինչպես կարող է օգտագործել իրեն հատկացված դասաժամը, այդ թվում՝ հանդիպում կազմակերպել աշակերտների և քահանայի միջև, Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ հարցին կարող է պատասխանել միայն սեփական փորձից։
Տնտեսագետը նշեց, որ այժմ պետք է հետևողական լինել, հասկանալ, թե ինչ է նշանակում՝ մենաշնորհը վերացվում է, ի վերջո՝ գալի՞ս ենք նրան, որ առանց ապարատների, միայն ծրագրային լուծումներով իրականացվի ՀԴՄ-ի գործառույթը, թե՞ ամեն դեպքում պետք է ներկրել սարքերը։
«Եթե ես իմ առջև դրել եմ այդ նպատակը, ես դրան հասնելու ձևերը պետք է գտնեմ։ Պե՞տք է Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Ուրեմն՝ պետք է գտնել ճանապարհները»։
Նրա դիտարկմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները նախկինում էլ ընթացել են վերընթաց կորագծով, հետևաբար՝ այդ հարաբերությունները հատուկ փոխելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է դրանք զարգանան անխտիր բոլոր ուղղություններով։
Ազգային ժողովի աշխատակազմում կրքեր են հասունանում։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ԱԺ-ում դե ֆակտո աշխատակազմի ղեկավարի գործառույթներն իրականացնում են «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանը և Արարատ Միրզոյանի նախկին խորհրդական Քրիստինե Գրիգորյանը։
ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի որոշման արդյունքում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) թվով 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը։
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հետզհետե վերադառնում է նախկին տրամաբանությանը, որը ոչ մի տեղ չէր անհետացել, պարզապես «լռեցվել» էր նոր իրավիճակում առկա հնարավորությունները հասկանալու նպատակով»:
«Մոռացե՞լ եք, թե ոնց էր վարչապետը Երևանի ընտրություներին քարոզչական հարթակից ի պաշտոնե հանձնարարականներ տալիս ուժային կառույցների ղեկավարներին՝ ասֆալտների պառկեցնելու, մարդկանց պատերին ծեփելու և այլն…»:
Հետագա իրադարձություններն ավելի հետաքրքիր են լինելու, քանի որ գործողությունների այն հաջորդականության մեջ, երբ վարչապետը «գցեց» Արդարադատության նախարարին, ու ստացվում է, որ երկուսով էլ՝ Սորոսին, ակնկալվում են համարժեք արձագանքներ։
«Ունենք ակադեմիական համակարգ, որտեղ տարբեր ՊՈԱԿ-ներ կան, և գիտությունը կենտրոնացված է բուհերում: Բուհերի մեծամասնությունը հիմնադրամներ են դարձել, պետական ոչ առևտրային կազմակերպություն չեն, և հիմա, որպես հիմնադրամներ, այս որոշմամբ բազային ֆինանսավորում չեն ստանալու»:
«Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում՝ ես այդ հիմնով 27 տարի ապրում եմ։ Փոխելու համար պետք է հասկանալ, թե դա ինչ է քեզ տալու։ Դեռ դրա խնդիրը չկա, հանգիստ ապրում ենք, այդ հիմնի տակ երդվելով էլ՝ մեր կյանքը շարունակում ենք տանել առաջ»,- հավելեց Թ.Պողոսյանը։
«Եթե, օրինակ՝ նոր իշխանություններից ԿԳ նախարարը և Մշակույթի նախկին նախարարը ցանկություն ունենան կարդալու իմ գրած տեքստը, ապա այն իմ համակարգչում է, կարող են ունենալ։ Չմտածեք, թե ինձ եմ գովում, բայց այդ տեքստն իր մեջ ուժ ունի և նպատակային ուղղորդված տեքստ է»։
«Դվինում ճանապարհ կա, որը կապում է մի քանի գյուղեր: 30-40 տարի առաջ են կառուցել: Անցած տարի ճանապարհի գծագիրն արեցին, որ ուղարկեն Համաշխարհային բանկ ու գումար հատկացնեն:
Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման համար Զ.Մնացականյանը հորդորեց դեռ չշտապել։ Ըստ նրա՝ շատ էական է, որ շարունակենք կառուցել գործընթացն այնպես, որ հույս ունենանք արդյունքի։
«Այս որմնանկարը բարձրարժեք արվեստի գործ է, եթե այդպես չլիներ, այն պետությունը չէր ներառի պահպանության ցանկում»,- շեշտեց Արման Ավետիսյանը։
«Խոսակցություններ կան, որ Ավշարի դպրոցում մարտի 1-ին դպրոցի տնօրենի ընտրություն պետք է լինի: Չգիտես ինչու՝ թեկնածուների անունները հույժ գաղտնի են պահվում, սակայն խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ դպրոցի տնօրեն ընտրվի Արարատի մարզպես Գարիկ Սարգսյանի քեռու հարսը: Մենք չէինք ակնկալում, որ Արարատի մարզը դառնալու է հսկա ճաշաման, որից պետք է հերթական անգամ օգտվեն մարզպետի մերձավորները»,- նշեց Լուսինե Արշակյանը:»,- նշեց Լուսինե Արշակյանը:
«Ժողովուրդը կրկնակոշիկով է գալիս կանգառ: Այդպես 100 տարի առաջ է եղել: Ճանապարհի վրա մի տուն կա՝ սարքել են հանդերձարան: Կոշիկները թողնում, գնում են քաղաք աշխատանքի, հետ են գալիս, կոշիկները վերցնում են, հատկապես, եթե անձրև է: Այս կարգն է մեզ մոտ, իսկ մարզպետը չի բարեհաճում գա»:
ՀՀ հաշվեքննիչ պալատն անցած տարի նոյեմբեր-դեկտեմբերին ուսումնասիրել է Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության դրամաշնորհային ծրագրի կատարողականը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքի տեքստը։
«Ի՞նչ են արել մինչ օրս. Հարկային օրենսգի՞րք են արագացված ընդունել, դրամավարկային քաղաքականությա՞նն են անդրադարձել, գլխավորը՝ սեփականության հարցը չեն լուծել, և բիզնեսը կախված վիճակում է»,- ասաց Հ.Բալանյանը:
«Լսեցի, որ վարչապետն ասում է՝ «պադվալներից» նկարները հանենք, տանենք դպրոցներ, բայց «պադվալ» չէ, էլի։ Ազգային արժեքների պահպանության վայրին «պադվալներ» չեն ասում»։
«Հատուկ ճկունություն կպահանջվի նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջանում հակաիրանական դաշնակիցներ է փնտրում։ Այսինքն՝ Հայաստանը խնդիր պետք է դնի իր գործընկերներին բացատրելու, որ դրանք կարևոր հարաբերություններ են Հայաստանի համար»։
«Պետք է խնդիրը դնենք ու գնանք առաջ։ Իրենք ամեն ինչ կփորձեն անել, բայց շատ դժվար է, իրենք կորցնում են նրան, ում հետ կարելի էր խոսել տարածքների մասին։ Ո՞ւմ հետ պետք է քննարկեն այդ հարցերը»։
«Պարզապես խնդրում եմ՝ դադար տան այս գործընթացներին, ու ես սկսեմ աշխատել: Գոնե Փաշինյանը մի 30 րոպեով ընդունի՝ խոսենք: Ես 8 հոգանոց ընտանիք ունեմ, երեք անչափահաս կա տանը, ո՞նց անեմ, ասեք՝ ի՞նչ անեմ»:
«Եթե ՀՀ վարչապետն ուզում էր պատմությունը ուսումնասիրել, ապա նրան որևէ մեկը չէր խանգարում՝ Ռոբերտ Քոչարյանին ոչ թե կալանավորեր, այլ հանդիպեր նրա հետ՝ որպես Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ, և ճշտեր պատմությունը։ Որևէ մեկը չէր խանգարում հանդիպել Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի և Վարդան Օսկանյանի հետ՝ որպես հիմնական բանակցողներ»։
«Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ այդ այցի օրակարգերից մեկը վիզաների ազատականացման հարցն է, այս ամեն ինչը կարծես բխում է նոր իշխանությունների քաղաքականությունից, որովհետև շատ կարևոր է, որպեսզի նորաստեղծ կառավարությունը ցույց տա, որ արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղությամբ արդյունքի է հասել»,- ասաց նա: