ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կարևորեց այն հանգամանքը, որ պետք է դադարենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին որպես մենամարտ նայել:
«Բուն հայտարարության մեջ հայկական կողմի ավանդական պահանջն է՝ բացառել երկու կողմերի թշնամանքը, անվստահությունը մեծացնող որևէ քայլ. լինի դա սահմանային միջադեպերի, հանդիպումներին նախորդող կամ հաջորդող հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով: Սա այն է եղել, ինչը նախորդ իշխանություններն էլ են ասել»:
«Երբ որ մենք անընդհատ խոսում ենք Արցախի վերադարձի մասին, մի քիչ ծիծաղելի է, քանի որ այդպես եղել է, պարզապես 1998 թվականին, շնորհիվ մեր «փայլուն» դիվանագիտական դեմարշների՝ դուրս մնացինք այդ գործընթացից»:
«Մադրիդյան սկզբունքներն այն լեզուն է, որով միջազգային հանրությունը պատրաստ է քննարկել Մինսկի խմբի գործընթացի շրջանակում: Այլ լեզու կամ փաստաթուղթ չկա։ Բանակցությունները Մադրիդյան սկզբունքներով կշարունակեն ընթանալ առաջիկա տարիներին»:
«Այո, ֆորմալ առումով այդպես է, բայց 1998 թվականից մինչև 2018թ. Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավված է եղել, որովհետև բանակցային գործընթացում Հայաստանը ներկայացրել են մարդիկ, ովքեր իրենց կենսագրության ինչ-որ փուլում եղել են Ղարաբաղի լիդերներ և կարող էին նաև ինչ-որ առումով այդպես համարել»:
«Այսօրվա հանդիպումն էլ գոհացնում է մեզ: Միակ թեման փաստարկներն էին, հանդիպմանը ներկա չէր Նազենի Ղարիբյանը: Տնօրենի պարտականությունը ժամանակավոր կկատարի փոխտնօրենը»:
Կառավարության շենքի դիմաց մեկնարկել է շակութային գործիչների բողոքի ակցիան` ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի որոշմամբ՝ Կոսնանտին Օրբելյանը այսօրվանից հեռացված է Օպերայի տնօրենի պաշտոնից:
Այն, ինչ անում կամ մտադիր է առաջիկայում անել կառավարությունը որոշ ուղղություններով, անհամատեղելի է ներդրումների հետ։ Ուզենք թե չուզենք, պետք է հաշտվենք այս մտքի հետ։
«Շատերն ասում են, թե՝ Ալիևն է, էլի, խոսում է, բայց ի՞նչ է խոսում, սա ստրատեգիա է, որով խոսում է պետության առաջին դեմքը։ Մեղրիի տարբերակը, որն այսօր մեծ աղմուկ է հանել, ինչի՞ համար էր արվում, սա նույն համաթուրքական ծրագրի համար էր արվում»:
«Ես կողմ եմ ապօրինի հարստացումները արգելելուն, սահմանափակելուն, բայց ոչ՝ առանց դատարանի որոշման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
«Այն մթնոլորտը, որը կար վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում, ճնշող էր, կասկածներ կային, իսկ այս դիրքորոշմամբ փորձ է արվում չեզոքացնել դրանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում հայտնված տեղեկությունը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական միջոցառումներ իրականացնել:
Ինչպե՞ս է հնարավոր փոքր տարիքում ստեղծել նման խաղեր, որտե՞ղ սովորել, ո՞ւմ դիմել և ինչպե՞ս զարգացնել սեփական պրոդուկտը:
Մեր լրատվամիջոցներում արտասահմանյան տնտեսական տեղեկատվությունից ամենաշատ թարգմանված ու ներկայացված լուրն այս շաբաթ ռուսաստանյան թանկացումների մասին էր: Թեման իսկապես հետաքրքիր ու կենսական է մեր համար: Որովհետև խոսքը ՌԴ-ում ցորենի և ալյուրի թանկացման մասին է:
«Եթե խոսենք ընդհանուր առմամբ Վիեննայի հանդիպման մասին, ապա ես սենսացիաներ չէի ակնկալում: Բայց այն, որ Ադրբեջանը հրապարակայնորեն չբարձրացրեց որևէ առանցքային հարց, որոնք, ինչպես ասում են, «լեզվի ծայրին էին», կարելի է համարել սենսացիա»,- ասաց Տրոֆիմչուկը:
«Իրավիճակն ինտրիգային է, բայց սառեցված է: Ինքնուրույն այս երկու երկրները չեն կարող պատերազմ սկսել: Արտաքին աջակցություն է հարկավոր, որի պատվիրատուն չկա»,- ասաց Տարասովը:
«Վարչապետն էլ ասաց, որ բանակցային գործընթացում ոչ մի հեղափոխություն չի եղել: Հայտարարությամբ պարզ է դառնում, որ ըստ էության նույն փաստաթուղթն է սեղանի վրա: Թե նրանք ինչ են առանձին խոսել, չգիտեմ»:
Խնդրահարույց կետերից մեկն այն է, որ Փաշինյան-Ալիև-համանախագահներ համատեղ հայտարարության մեջ չկա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հիշատակում։
«Եթե ես Ֆրանսիայի քաղաքացիություն ունենայի, ինչպե՞ս կարող էի Հայաստանում գրավել պետական պաշտոն, այն, ինչ խոսում են՝ բամբասանք է, դրանց մի հավատացեք, ինչպե՞ս կարող է Ֆրանսիայի քաղաքացին գրավել փոխնախարարի պաշտոնը»,- ասաց Ն. Ղարիբյանը։
Դավիթի դպրոցի տնօրենը լացը կոկորդում հազիվ զսպելով՝ ասում է, որ չի հավատում՝ Դավիթն ինչպես կարող էր ինքն իրեն վնասել: Երեխային վերջին անգամ տեսել է անցած շաբաթ, ասում է՝ դպրոցական արձակուրդներ են, երեխան այս օրերին միայն շախմատի էր գնում: Ողբերգական դեպքի օրն էլ շախմատի առաջնության է մասնակցել, հաղթել է հասակակիցներին, զանգել և ուրախ պատմել է մորը ու եկել տուն:
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ըստ էության, բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը կոշտացնող հայտարարություն է, և այն պետք է դիտարկել Վիեննայի հանդիպման համատեքստում։
Իրականում ոչ մի աննախադեպ երևույթ էլ չկա` այդպես է եղել ամեն տարի։ Պարզապես վարչապետը որոշել է հերթական չհիմնավորված հայտարարությունն անել` հասարակության վրա տպավորություն գործելու նպատակով։
Դրանում նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և բովանդակային գաղափարների շուրջ:
«Ողջամիտ սահմաններում նման ռիսկի գոյությունն այս պահի դրությամբ պետք է բացառել, բայց կրկնում եմ՝ զգուշությունն ամենևին չի խանգարի՝ հաշվի առնելով մեր ներկայությունը Մերձավոր Արևելյան տարածաշրջանում զանազան տարբեր գործընթացներում»։
Խնդիրն այն է, որ գիտական աշխատանքներն ինքնուրույն գրելու համար ուսանողը պետք է ունենա գիտելիքների մեծ պաշար, պետք է կարդա զգալի թվով գիտական հոդվածներ և մասնագիտական գրքեր։
Տնօրենի թեկնածուն հույս ունի, որ թատրոնում կաշխատի Կոնստանտին Օրբելյանի հետ. ասում է՝ նշանակվելու դեպքում առաջինը, ում վստահաբար կդիմի՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու՝ հենց Կ. Օրբելյանն է լինելու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Վիեննայում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը նորմալ է ընթացել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Նազենի Ղարիբյանը համարում է, որ իշխանությունը իրավունք չուներ ինձ այս պաշտոնում առաջադրել: Ավելին՝ ինձ նախապես այս մասին տեղյակ չեն պահել, միայն պաշտոնական հրամանն ենք ստացել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կոնստանտին Օրբելյանը:
Վիեննայում քիչ անց կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։ Այն տեղի է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե մարտի 20-22-ը արտգործնախարար Սերգեյ Լավրովը եղել է Ժնևում և Սան Մարինոյում: Մեր տեղեկություներով, սակայն, Ս. Լավրովը մարտի 22-ին արդեն Մոսկվայում էր: Ինչո՞ւ էր այս հանգամանքը մեզ համար կարևոր: Ըստ մեր հավաստի նույն աղբյուրների՝ Զոհրաբ Մնացականյանը այդ օրը հանդիպում է խնդրել Սերգեյ Լավրովի հետ, սակայն մերժվել է այն:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացված են։ Դրանից կարճ ժամանակ անց հատուկ խորհրդակցություն հրավիրվեց՝ ցույց տալու համար, որ մենաշնորհների վերացումը տալիս է իր արդյունքը. էժանացել են բանանն ու շաքարավազը, որոնց շուտով կհաջորդեն նաև այլ ապրանքներ։