
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, (Երևանի ժամանակով), Կաունասի «Ժալգիրիս» Արենայում կկայանա Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Մասնակցող 16 երկիր կբաժանվի 4 խմբի՝ A-D։ Յուրաքանչյուր խմբի 2 լավագույն հավաքական դուրս կգա փլեյ-օֆֆ։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
Հյուրընկալող 3 հավաքական՝ Լատվիան, Լիտվան և Սլովենիան, կլինեն համապատասխանաբար A, B և C խմբերում։
1-ին զամբյուղ
- Պորտուգալիա (գործող չեմպիոն)
- Իսպանիա
- Ուկրաինա
- Ֆրանսիա
2-րդ զամբյուղ
- Խորվաթիա
- Իտալիա
- Սլովենիա (հյուրընկալող)
- Չեխիա
3-րդ զամբյուղ
- Լեհաստան
- Հայաստան
- Վրաստան
- Բելառուս
4-րդ զամբյուղ
- Բելգիա
- Հունգարիա
- Լատվիա (հյուրընկալող)
- Լիտվա (հյուրընկալող)
1/4 եզրափակիչ
- B խմբի հաղթող – A խմբի 2-րդ տեղ
- A խմբի հաղթող – B խմբի 2-րդ տեղ
- C խմբի հաղթող – D խմբի 2-րդ տեղ
- D խմբի հաղթող – C խմբի 2-րդ տեղ
Եզրափակիչը կանցկացվի 2026թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը որակավորման փուլում անպարտելի էր՝ 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի։ Ռուբեն Նազարեթյանի թիմը 6-րդ խմբում 16 միավորով գրավեց առաջին հորիզոնականը և պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։
Որակավորման փուլի արդյունքները․
- Հայաստան – Դանիա՝ 4-3
- Ղազախստան – Հայաստան՝ 4‑4
- Հայաստան – Ալբանիա՝ 4‑0
- Ալբանիա – Հայաստան՝ 1‑5
- Դանիա – Հայաստան՝ 1-3
- Հայաստան – Ղազախստան՝ 4‑2