Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի աճն այս տարվա առաջին կեսին 4,8 անգամ պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018թ. առաջին կիսամյակում դրանք կազմել էին 38,6 մլրդ դրամ։ Այսինքն` այս տարվա բացասական տարբերությունը գերազանցում է 30 միլիարդը։
Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ, ըստ ամենայնի, խոսքը մի զեկույցի մասին է, որը պատրաստվել է 2014թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից` որպես Հայաստանի հետ հետագա ֆինանսական գործունեության, այսպես ասած, բովանդակային հիմք։
«Այստեղ, անկասկած, չի կարող լինել այն տեսակետը, որ «Սասնա ծռերը» քաղաքական պայքարին պետք է մասնակցեն կրկին զենքով, քանի որ, եթե բանը հասնի զենքին, ապա վարչապետն ավելի մեծ զենքի քանակ ունի և կարիք չունի օգնության կանչել նրանց»։
«Երբ մենք խոսում ենք արդար դատավարության մասին, դա նրա համար չէ, որպեսզի մեկին նստեցնես, մեկին ազատ արձակես, այլ, որպեսզի հասարակ քաղաքացիները տեսնեն, թե որն է արդարությունը. լսենք բոլոր կողմերին և տեսնենք դատարանին՝ որպես արդար վճիռ կայացնող: Մենք, ցավոք սրտի, շարունակում ենք մտածել, որ դատարանն ունի մեկ խնդիր՝ կնստացնի՞, թե՞ ոչ, այլ ոչ թե՝ կիրականացնի՞ արդար դատավարություն, թե՞ ոչ»:
«Քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ ուժի հետ հանդիպել է ոչ թե՝ պարզապես քաղաքացի, այլ՝ որպես վարչապետ, իսկ վարչապետն ի վերուստ խոստացել է աշխատել թափանցիկ, արդեն ինքը պետք է ասի, թե այս կամ այն ուժի հետ հանդիպումը որքանով է բխում այդ ժողովրդի առաջ իր ստանձնած պարտականությունները կատարելու հրամայականից»:
«Սէֆիլյանը միշտ նախկիններ, հներ ասելով՝ հասկանում է մարդկանց, ում հետ նա իբր համաձայն չէ՝ չմտածելով, որ ինքն ամենահինն է ու ամենանախկինը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Հարցին՝ եթե ազատ տնտեսական գոտին չի աշխատում, կա՞ն մտավախություններ, որ այն կարող է առաջիկայում ամբողջությամբ փակվել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դժվարանում է ասել, թե այն հետագայում ինչ ճակատագիր կարող է ունենալ։
168.am-ը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փաստաթուղթ է այն, և արդյո՞ք չի պատրաստվում այն հասանելի դարձնել նաև հանրությանը։
Ստեղծված իրավիճակում Բաբաջանյանը հանգիստ կարող է և չհրաժարվել իր մանդատից, քանի որ ընտրարշավի ժամանակ Բաբաջանյանի սեփականություն հանդիսացող 1in.am կայքը և «Ժամանակ» օրաթերթը, որոնք հանդիսանում են լրատվական դաշտի առաջատարներից, ամբողջությամբ լծված էին, և բացառապես լուսաբանում էին «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը։
Անդրադառնալով տարածված խոսակցություններին, որ ՍԴ որոշումը դեռևս չի նշանակում, որ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվելու է, Արամ Վարդևանյանը նկատեց՝ նման կարծիք ունեցողներին պետք է հարցնել, թե ի՞նչ է նշանակում Սահմանադրության 27-րդ հոդվածի, այլ կերպ ասած՝ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու ազատության իրավունքը։
Հարցին՝ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելի ՀՀ և որոշի տեսակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպե՞ս կանդրադառնա դա հայ-ռուսական հարաբերությունների վրա, նախարար Մնացականյանը պատասխանեց, որ, «եթե» կոնտեքստն իրեն չի հրապուրում:
Նիկոլ Փաշինյանի խոստացած էժանացումներն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ։ Փոխարենը՝ սպասվում են նոր թանկացումներ, որոնց առաջիկայում կբախվեն սպառողները։
«Եթե մենք իսկապես ազատ, ժողովրդավար երկիր ենք, և մարդու իրավունքները մեզ համար կարևոր են, նման պարագայում պետք է շատ լուրջ ուսումնասիրել. ոչ թե հաշվի առնել որևէ քաղաքական նպատակահարմարություն, այլ, եթե այդ մարդը ժողովրդավար է և իր երկրում ենթարկվում է հալածանքների, այդ ժամանակ, իհարկե, պետք է տալ»:
Վիտալի Շիշկինը տեղեկացրեց, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է այս տարվա փետրվարի սկզբին, հայտը դիտարկվել է կես տարվա ընթացքում՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
«Պնդում եմ, որ դատաքաննության ամեն մի օրը պարզապես խայտառակ է անելու մեղադրական կողմին, այսինքն՝ մարդիկ համոզվելու են, որ գործն իսկապես ջուր է, ինչպես ասել է դասականը, սա մաքուր քաղաքական հետապնդում է, և այստեղ քրեական գործ ընդհանրապես գոյություն չունի»:
«Ռուսաստանի իշխանական վերնախավը Փաշինյանին դիտում է՝ որպես ժամանակավոր ֆիգուր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վերջին զարգացումների քողի ներքո հայ-ռուսական հարաբերություններին:
Ինչպես հայտնի է՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանը, որը մինչ այդ ժամանակահատվածը բանակցում էր Եվրոասոցացման համաձայնագրի վավերացման շուրջ, շատերի համար անակնկալ կերպով իր անդամակցության հայտը ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը, որի քաղաքական «կնքահայրը» Ռուսաստանն էր։
«Ներկա իրավիճակում կառավարության «ոչ ծախսող» քաղաքականությունը երբեմն ներկայացվում է որպես դրական ձեռքբերում. Դա ինչ-որ տեղ ճիշտ կլիներ, եթե լինենք կարճատես և դատողություններ անենք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար»:
««ՍանիՏեքը», լինելով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություն, իր նկատմամբ իրականացվող վարչարարությունը, որն իրականացրեց ՊԵԿ-ը, պետք է լիներ թափանցիկ և ներկայացներ հաշվետվություն, թե ինչ գործընթաց է սկսել ընկերության նկատմամբ»:
«Երևանի քաղաքապետն իր ելույթում ասել է, որ 400 միկրոավտոբուս դուրս է գալու շահագործումից: Տրանսպորտի նոր ցանցի ծրագիրը կա, բայց այն կյանքի կոչող է պետք: Մեր քաղաքապետն ամեն ելույթի ժամանակ ասում է, որ երկու տարվա ընթացքում կյանքի կկոչվի: Մեկնարկի թիվը ո՞րն է: Երկու տարին ե՞րբ է լրանալու»:
Մեզ հետ զրույցում, սակայն, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ինքը որևէ ծանուցագիր չի ստացել և տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը:
«Գերմանացի գործընկերները բազմիցս զգուշացրել են՝ որպես հումանիտար օգնություն՝ դեպորտ չեն անում միայն նրանց, որոնք ճանապարհին կմահանան, այսինքն՝ եթե բժիշկները երաշխավորում են, որ մարդը կարող է ճանապարհ անցնել, կհասնի Հայաստան, ուղարկում են»։
«Ես ուզում եմ ասել, որ ինձ և այդ մարդուն, որի մասին ասացիք, պետք չէ համեմատել, համեմատության եզրեր չկան: Նա մեղադրվում է՝ որպես հանցագործ, նույնիսկ Ռուսաստանը քաղաքական փախստականի կարգավիճակ չտվեց նրան, Հայաստանին չհանձնեց՝ առանց հիմնավորելու, խախտելով անգամ ՌԴ օրենսդրությունը, այդ մարդը ՌԴ-ի հետ կապ չունի»:
168.am-ի տեղեկություններով՝ ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը որոշել է վաճառել Հայաստանի «ՌԱՕ Մարս» ՓԲ ընկերությունը, որտեղ գործում է նաև «Ալյանս» ազատ տնտեսական գոտին։ Գնորդի հավանական թեկնածուն «Տաշիր» ընկերությունների խումբն է։
«Ես կարծում եմ՝ Հայաստանը չի կարող առանց մեծ սկանդալի դուրս բերել զորախումբը Սիրիայից: Սխալ քաղաքական հաշվարկի պատճառով մենք այնպես ենք խրվել այդտեղ, որ դուրս գալը կրկնակի-եռակի խնդիրներ է ստեղծելու»:
«Փաստորեն, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են: Ճապոնիայից հիմնականում բերվում էին հին մեքենաները, որովհետև նորերը շատ թանկ են, իսկ ԱՄՆ-ից և՛ նորն է բերվում, և՛ հինը: Բայց այստեղ մեկ խնդիր է առաջանում»:
«168 Ժամը» կապվեց բժիշկ Շահսուվարյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նախարարի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Վարուժան Շահսուվարյանը մեզ հետ զրույցում հերքեց նախարարին՝ ասելով, որ իր հեռացումը պայմանավորված է բացառապես ուռուցքաբանության կենտրոնում Արսեն Թորոսյանի որոշման արդյունքում ստեղծված իրավիճակով:
«Ես կողմնակից եմ, որ գոնե ամեն նիստից հետո լինի մի ներկայացուցիչ, որը լիազորված կլինի պատասխանելու լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին և կտա սպառիչ պատասխաններ, ոչ թե ուղղակի պատասխաններ»:
«Կարծում եմ, որ նա հաջորդիվ չի կարողանալու ներկա գտնվել նիստերին: Աբսուրդը հենց սրանում է կայանում, որ, երբ նախկինում, դատական նիստի ժամանակ միջնորդեցինք դատարանին՝ ասելով, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը պետք է փոխել, դատարանը պատասխանեց՝ քանի որ նա ի վիճակի է մասնակցել դատական նիստին, ուրեմն իր առողջությունն այդքան էլ վատ չի»:
Հարցին, թե այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, նա պատասխանեց. «Հաշվի առնելով, որ Դանիել Իոաննիսյանը ոչ մի պետական մարմին չի ներկայացնում՝ չեմ կարծում, որ ուշադրություն կդարձնեն: Այնուամենայնիվ, բացասական եմ գնահատում յուրաքանչյուր երկրի ղեկավարի նկատմամբ նման արտահայտությունները»: