Արդյո՞ք ծափահարություններն ընդունելի են վանքում՝ պատարագի ժամանակ, այն էլ՝ աշխարհիկ անձին ուղղված. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը գրում է. «Հարց հոգևորականներին՝

Արդյո՞ք ծափահարություններն ընդունելի են վանքում՝ պատարագի ժամանակ, այն էլ՝ աշխարհիկ անձին ուղղված:

Եթե ոչ, ապա այսօր Հովհաննավանքում տեղի ունեցավ աղանդավորական ծիսակատարություն:

«Մեր վարչապետը Հերովդեսի պես չի վարվում, այլ հակառակը: Մեծարգո պարոն վարչապետ…»

Այնուհետև՝

բուռն ծափահարություններ, ինչպես համերգի կամ կուսակցական հավաքի ժամանակ:

Որքանով գիտեմ, թե Հայ Առաքելական, թե Ուղղափառ, թե Կաթոլիկ եկեղեցիները անընդունելի են համարում ծափահարությունները վանքի ներսում՝ հատկապես պատարագի ժամանակ: Որոշակի վերապահումներ այս առումով կարող ենք տեսնել բողոքականների մոտ:

Բացառապես աղանդավորական կառույցներում, դենոմինացիաներում ու մարգինալացված կուռքապաշտություններում ծափահարությունները ծիսակատարության անբաժան մաս են կազմում:

Եվ այս առումով այսօվա «պատարագի» սիմվոլիստական հագեցումն ակնհայտ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031