Բաժիններ՝

Լուվրի կողոպուտի գործով երկու կասկածյալ է ձերբակալվել

Լուվրի թանգարանից զարդերի կողոպուտի մեջ կասկածվող երկու անձ է ձերբակալվել, Le Parisien թերթի հաղորդմամբ՝ փոխանցում է Ֆրանսիայի ոստիկանությունը:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Երկու կասկածյալներից մեկը պատրաստվում էր լքել երկիրը: Նա ձերբակալվել է Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում, իսկ մյուս կասկածյալը ձերբակալվել է Փարիզի հյուսիսում գտնվող Սեն-Սեն-Դենի արվարձանում։

Գողությունը տեղի է ունեցել նախորդ շաբաթ: Ֆրանսիայի կառավարությունից հայտնել էին, որ գողերը օգտագործել են ձգվող սանդուղք, պատուհանից ներխուժել են թանգարան, գողացել «անգին զարդեր» և մոտոցիկլետներով փախչել:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն արձագանքելով Փարիզի Լուվր թանգարանում գողության դեպքին՝ հայտարարել է, որ կգտնեն գողացված աշխատանքները և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

«Լուվրում կատարված գողությունը հարձակում է մեզ համար թանկարժեք ժառանգության վրա, քանի որ այն մեր պատմության մի մասն է կազմում», – X-ի իր էջում գրել էր Մակրոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս