Ինչո՞վ է աննախադեպ Սիրիա հումանիտար խումբ ուղարկելը. Արմեն Աշոտյանը՝ Զոհրաբ Մնացականյանին

«Մեր մտադրությունն աննախադեպ է նրանով, որ մենք մեր հումանիտար գործողության շրջանակն ընդլայնում ենք՝ ավելի ուղղակի հաշվի առնելով անվտանգության մարտահրավերները մեր հայրենակիցների»,- այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհբար Մնացականյանը՝ պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հարցին՝ ինչո՞վ է աննախադեպ Սիրիա հումանիտար խումբ ուղարկելը, ինչպես վարչապետն էր նշել օգոստոսի 17-ի իր ելույթում։

Մնացականյանն ասաց, որ նախկին հումանիտար գործողությունները վերաբերել են հումանիտար բեռ հասցնելուն. «Այդ բեռը նպատակաուղղված է եղել մեր հայրենակիցներին, ծառայել է այդ հումանիտար նպատակներին»։

Արմեն Աշոտյանը նշեց, որ թեման նուրբ է, և հույս հայտնեց, որ այդ թեմայով փակ քննարկման հնարավորություն կունենան. «Մեր մտահոգությունները լսելու անհրաժեշտությունը օգտակար կլինի ընդհանուր գործի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930