Բաժիններ՝

«Զանգահարում ենք այն անձանց, որոնք պոտենցիալ ռիսկային գոտում են… այսպես ասած, ընկել են «կարմիր» գոտի». Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ  տեղեկացրեց, որ այն անձինք, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ, զանգեր են ստանալու Կառավարության տեղեկատվական կենտրոնից՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և համաճարակաբաններից կողմից:

«Խնդրում եմ, այն անձինք, որոնք ունեն ցուցում ինքնամեկուսացման, խստորեն պահպանեն այդ ռեժիմը, քանի որ նույնիսկ այն պարագայում, երբ այս փուլում իրենց մոտ հիվանդության որևէ ախտանիշ չկա, եթե նրանք ունեցել են վարակակրի հետ առաջնային կոնտակտ, ապա իրենք կարող են առանց ախտանիշների լինել վիրուսակիր: Մենք տեղեկատվական տեխնոլոգիական գործիքներին զուգահեռ՝ ավելացնում ենք թեստավորվողների քանակը, արդեն իսկ հավելվածով արձանագրված հարցումների պատասխանների հետքերով ենք գնում,  նաև զանգահարում ենք այն անձանց, որոնք պոտենցիալ ռիսկային գոտում են: Այսինքն՝ պատասխանել են հարցերին և, այսպես ասած, ընկել են «կարմիր» գոտի, և նրանց հետ հեռախոսազանգերից հետո ավելի կոնկրետ շրջանակ է դրվում թեստավորման հերթում»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Նրա կարծիքով՝ նշված բոլոր գործիքները միացնելով՝ և՛ վիրուսի հետքով գնալով, և՛ թեստավորման քանակն ավելացնելով, պետք է որ ավելի արդյունավետ կարողանան շղթաները կոտրել:

Արձագանքելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում ակնկալում են բնակչության աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930