Բաժիններ՝

«Իրենց տանն իրենց երեխեքի հետ խաղալուց դուրս է եկել, ու քիչ հետո ձայն են տվել, կանչել են՝ չկա». Համայնքի ղեկավարը՝ 12-ամյա երեխայի ինքնասպանության մասին

Գեղարքունիքի մարզի Սոդք գյուղում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նա հայտնել է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնում դեպքի վերաբերյալ հաղորդում են ստացել ապրիլի 2-ին՝ ժամը 11:15-ին, բժշկական կենտրոնից։

168.am-ը զրուցել է նաև Գեղամասար համայնքի (կենտրոն՝ Սոդք) ղեկավար Հակոբ Ավետյանի հետ:

Համայնքի ղեկավարը նշեց, որ մահացողն ընտանիքում երեք երեխաներից ավագն էր, իսկ դրդապատճառն այս պահին բոլորի համար է անհասկանալի. «Էդ ընտանիքը շատ լավ ընտանիք է, ընտանեկան մթնոլորտը՝ շատ լավ»:

Դեպքի մանրամասներին անդրադառնալով՝ Հ. Ավետյանը պատմեց.

«Տանը երեխեքի հետ խաղալուց դուրս է եկել, ու քիչ հետո ձայն են տվել՝ չկա»:

Ըստ համայնքի ղեկավարի՝ մահվան երկու վարկած է շրջանառվում՝ կամ համակարգչային խաղերի ազդեցության տակ արված քայլ, կամ պատահականություն.

«Էդ երեխեն միշտ սիրել է կոմպյուտերով խաղալ՝ կռիվներ, դեդեկտիվներ նայել: Կա վերսիա նաև, որ դա կարող է պատահական լինել, որովհետև ինքը բարակ տուկի թել է կապել. Մտածում ենք նաև, որ էդ թելը կապել է վերևից՝ ներքևում խաղալու,  բարձր տեղ է կանգնած եղել, ոտքը պլստացած լինի, ու թելն ընկնի վիզը. էդ թելն օղակ սարքած չի եղել, այլ մեծ օղակ է եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս