Բաժիններ՝

«Հայփոստի» բաժանմունքներում մաքրման աշխատանքներ կատարողների աշխատավարձը վաղուց փոխանցվել է, պարզապես նրանք չեն ստուգել իրենց հաշվեհամարը․ «Սքայ Գրուպ»-ի փոխտնօրեն

«Հայփոստի» բաժանմունքներում մաքրման աշխատանքներ կատարող «Սքայ Գրուպ» մաքրման ծառայություն ՍՊ ընկերության աշխատակիցները բաց նամակ էին հղել լրատվամիջոցներին՝ հայտնելով, որ իրենց չեն վճարել փետրվար ամսվա աշխատավարձը։ «Աշխատողները ծանր մարտ ամսին չեն դադարեցրել մաքրումը ու վտանգելով իրենց կյանքը՝ գնացել են աշխատանքի ու անընդհատ շնչել են քլորի հոտը, կատարել են ախտահանում, մաքրում, որպեսզի մեր քաղաքացիները պատշաճ սպասարկվեն բաժանմունքներում։ Աշխատակիցները մտահոգված են ու չգիտեն՝ ե՞րբ են ստանալու փետրվարի աշխատավարձը, անգամ մարտի մասին պատկերացում չունեն՝ այն էլ այս դժվար ժամանակահատվածում»,- նշել էին աշխատակիցները։

«Սքայ Գրուպ» մաքրման ծառայության փոխտնօրեն Անի Մաթևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չկա, աշխատավարձը վաղուց փոխանցվել է նրանց հաշվեհամարներին։

«Գումարը վաղուց փոխանցվել է, պարզապես, քանի որ մարդիկ տեղաշարժման հնարավորություն չունեն՝ չեն ստուգել իրենց հաշվեհամարը։ Նախկինում գնում էին բանկ ու վերստուգում էին, մենք նաև զանգով էինք տեղեկացնում, որ փոխանցել ենք։ Այս անգամ չենք զանգահարել և տեղեկացրել, հիմա հերթով բոլորին զանգահարում ենք։ Փետրվար ամսվա աշխատավարձը մենք մարտին փոխանցել ենք, ուղղակի այս արտակարգ դրության պայմաններում օֆիս չենք կարողացել հասնել ու դրա համար չենք զանգահարել»,- նշեց Անի Մաթևոսյանը։

Փոխտնօրենը հայտնեց, որ մարտ ամսվա աշխատավարձը կփոխանցվի ապրիլի 10-15-ն ընկած ժամանակահատվածում, իրենց մոտ այդպես է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930