Բաժիններ՝

«Կոչ եմ անում այս ամենին շատ լուրջ վերաբերվել». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ կորոնավիրուսի գրանցման նոր դեպքերի կեսից ավելին եղել են մեկուսացված կամ ինքնամեկուսացված, կամ շփում են ունեցել նախկինում հաստատված դեպքերի հետ.

«Իհարկե, կան նաև նոր օջախներ, հատկապես՝ բերովի, դրսից մեր հայրենակիցների միջոցով, որոնք բավական վաղ են հայտնաբերվել, և նրանց շփման շրջանակը թեև հիմա պարզվում է, բայց մեր կարծիքով՝ այդքան էլ լայն չէ։ Հաշվի առնելով այս թվերը՝ պետք է առավել քան զգոն լինենք` դրա տարածումը կանխելու համար։ Իհարկե, պետք չէ խուճապի մատնվել, սակայն տեղաշարժման սահմանափակումներն ու այլ գործողություններ, որոնք մենք նշել ենք, պետք է կրկնապատկել, որ մենք կարողանանք կոտրել դրա տարածումը։ Կոչ եմ անում այս ամենին շատ լուրջ վերաբերվել, քանի որ սա բոլորիս խնդիրն է»։

Առողջապահության նախարարը նշեց, որ պատերազմական տրամաբանությամբ ծավալվում է մի նոր առողջապահական համակարգ, որպեսզի հիմնական առողջապահական համակարգը շարունակի իր ծառայությունը՝ մնացած այլ հիվանդություններով քաղաքացիներին։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ պիկի կանխատեսում անել հնարավոր չէ.

«Պիկ կարող է լինել ցանկացած պահի։ Եթե ազգովի բոլոր միջոցառումներն իրականացնենք, մենք էլ սկսենք ավելի քիչ դեպքեր արձանագրել, կարող ենք ասել, որ, օրինակ, երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր, մենք ունենալու ենք անկում։ Այդ օրը կանխատեսել այս պահին չենք կարող»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս