Մեսսին միլիարդատեր է դարձել՝ Սաուդյան Արաբիայի փոխարեն «Ինտեր Մայամին» ընտրելուց հետո
Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հրաժարվեց Սաուդյան Արաբիայի անհավանական շահավետ պայմանագրից, որպեսզի տեղափոխվի «Ինտեր Մայամի», սակայն վերջին վճարումների և հովանավորչական համաձայնագրերի շնորհիվ, միևնույն է, դարձավ միլիարդատեր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Bloomberg-ի հաշվարկներով՝ 2007 թվականից ի վեր 38-ամյա Մեսսին աշխատավարձի և բոնուսների տեսքով վաստակել է ավելի քան 700 միլիոն դոլար։ Հաշվի առնելով հարկերը, շուկայական ցուցանիշները, ներդրումներից ստացված եկամուտներն ու հովանավորչական պայմանագրերը՝ նրա զուտ կապիտալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի սահմանագիծը։
Սա նշանակում է, որ նա համալրել է աշխարհի ամենահարուստ մարզիկների շարքը՝ իր վաղեմի մրցակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ կողք կողքի։ Պորտուգալացի հարձակվողը կես տարի առաջ դարձել էր առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը՝ 2023 թվականին սաուդյան «Ալ-Նասր» ակումբ տեղափոխվելու արդյունքում։



