Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից, և քրեական վարույթ կսկսվի․ ԿԸՀ–ն համաձայնեց

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց դատախազության` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։

«Քիչ առաջ քվեարկություն տեղի ունեցավ, ու չնայած այն բանին, որ գործն ամբողջությամբ ջուր էր, համարվեց, որ Քննչական կոմիտեի ներկայացվածը համապատասխանում է իրականությանը և համաձայնությունը տրվեց միաձայն`7 անդամն էլ կողմ քվեարկեցին»,- ԿԸՀ–ի մոտ «7 օրին» ասել է Թևանյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին ստացել էր դատախազության միջնորդությունը՝ 2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ և խուզարկություն են իրականացրել Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության երևանյան գրասենյակում։ Խուզարկությունը կատարվել է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Քննչական գործողություններին ներկա է եղել նաև Անդրանիկ Թևանյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031