Բաժիններ՝

Նյութափոխանակության խանգարումների դեպքում սպորտով զբաղվելն օգտակար չէ

Մարդիկ, ովքեր մարզվում են և հատուկ հավաքում մկանային կշիռ, առավել հակված են դիաբետի և սրտային խնդիրներ ունենալուն:

Պարզվում է, որ սպորտով և ատլետիզմով զբաղվելը չեն փրկում նյութափոխանակության խանգարումներից: Այս մասին, aroxj.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԱՄՆ-ի գիտնականները, որոնք հետազոտությունների արդյունքում պարզել են, որ, օրինակ, ֆուտբոլիստներն ունեն սրտանոթային և նյութափոխանակության խանգարումների վտանգի հինգ գործոններից երեքը:

Հետազոտության ընթացքում վերլուծության են ենթարկել գլյուկոզայի, տրիգլիցերիդի, խոլեսթերինի մակարդակներն արյան մեջ և ճնշումը:

Նյութափոխանակության խանգարման ախտանիշներն են` ճարպային կուտակումները գոտկատեղում և փորի վրա, բարձր զարկերակային ճնշումը, խոլեստերինի ոչ ճիշտ կոնցենտրացիան, զարկերակների խցանումը:

Մասնագետների խորհուրդը են բոլոր նրանց, ովքեր զբաղվում են սիրողական կամ պրոֆեսիոնալ մարզաձևերով` օգտագործել կալորիաների ընդհանուր քանակից ոչ ավելի, քան 7% հագեցած ճարպեր, /ճարպերը պետք է կազմեն ամենօրյա կալորիաների 25-35%-ը/, պահպանել խոլեստերինի օպտիմալ հարաբերակցությունը՝ ոչ ավելի, քան օրական 200 մգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031