Զախարովան Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութերի մասին Euronews-ի հրապարակումը «տեղեկատվական զկռտոց» է անվանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութերի վերաբերյալ Euronews-ի հրապարակումն «տեղեկատվական զկռտոց» է անվանել։

«Օրերս հերթական հզոր տեղեկատվական արտահոսքն է տեղի ունեցել՝ ԵՄ քարոզչական կառույց հանդիսացող EUvsDisinfo-ի (գործում է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության հովանու ներքո գտնվող East StratCom Task Force-ի շրջանակում) իբրև թե «հետաքննության» տեսքով, որը ստեղծվել է «ռուսական ապատեղեկատվության և ֆեյքերի դեմ պայքարի» համար։

Հարձակման իմաստը կարելի է ընթերցել Euronews-ի տեղեկատվական զկռտոցի մեջ. «Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանը ռուսական ապատեղեկատվական արշավի թիրախ է, որն իրականացվում է հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ըստ հետազոտողների տվյալների՝ արշավի մեկնարկը տրվել է մարտի սկզբին՝ «Մատրյոշկա» ծրագրի շրջանակում, որը պրոկրեմլյան ապատեղեկատվական գործողություն է, և որտեղ ավելի ու ավելի հաճախ են կիրառվում արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Բոտ-ցանցերն ուսումնասիրող Antibot4Navalny հավաքականը հայտնել է, որ ավելի քան մեկ տասնյակ կեղծ հոլովակներ է հայտնաբերել՝ Փաշինյանի մասնակցությամբ.»

Այսպիսով, պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ այս հոլովակը ոչ մի «Մատրյոշկա» գործողություն չէր կարող հորինել։ Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր թե կիրառված արհեստական բանականության տեխնոլոգիաների կամ բոտ-ցանցերի մասին պատմություններից։

Սա ինքը՝ Նիկոլ Վովայի Փաշինյանն է։

Ուստի դադարեցրեք կեղծիքներ հորինել «Կրեմլի ձեռքի» մասին։

Հ.Գ. Կարելի է դիտել ինչպես ձայնով, այնպես էլ առանց ձայնի»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031