«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է:
Եթե չլիներ Մայր Աթոռի, Կիլիկիո կաթողիկոսության, հասարակական տարբեր նախաձեռնությունների, անկախ ակադեմիական հարթակների և Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունը, մենք տեղեկատվական դաշտում ավելի վակուումային իրավիճակում կարող էինք հայտնվել։
Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել նրան քաջ առողջություն, արևշատություն և հաջողություններ գործունեության մեջ: Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար:
Սեպտեմբերի 18-ին գրել ենք, որ Թուրքիայի զինված ուժերի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարությունն ավարտել է Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան համատեղ «Միության ուժը-2026» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, այսինքն, ըստ էության, այն թուրքական կողմի մշակած սցենարով է:
2026 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը ներառում է երեք ժամանակաշրջան։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը չի ընդունում ո՛չ քննադատելը, ո՛չ էլ կողմերից մեկին պահելը, քանի որ անկախ նրանից, թե Կառավարությունում ով է՝ ՀՀ անկախության տոնն է եղել։ Փոխարենը նա դատապարտում է սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված 2 ժամանոց համերգը՝ Թաթա Սիմոնյանի մատուցմամբ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը, որտեղ մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»։
«Իրանը ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացման չի գնա՝ փորձելով գազ տալ Հայաստանին։ Ցանկացած միջին աշխարհաքաղաքական հաշվարկ ցույց է տալիս, որ դա հնարավոր չէ։ Հետևաբար՝ գազի հարցը կախված է բացառապես այն ներքին դիսկուրսից, որը կա Հայաստանում։ Եթե ՀՀ իշխանությունը կարողացավ փակել հակառուսականության պատուհանը, գազի հարցը չի քննարկվի, եթե չփակեց, ու գնացին հարաբերությունների սրման, դրա գինը վճարելու է հայ ժողովուրդը»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում:
Նախորդ շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, պատրաստել ու հրապարակել էր հակաեկեղեցական արշավի, այսպես կոչված, զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն կազմված է 74 էջից, այն վերնագրվել է զեկույց՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։
Հարկաբյուջետային հատվածում ծախսերի կառուցվածքը մտահոգիչ է։ 2026թ. հունվար-օգոստոսին ընթացիկ ծախսերն աճել են 17.8%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 25.0%-ով։ Կապիտալ ծախսերի նվազումը շարունակում է սահմանափակել բյուջետային ներդրումների միջոցով տնտեսության պոտենցիալի զարգացման հնարավորությունները:
2021 թվականի նոյեմբերին Վայքի N զորամասի մարտական դիրքից անհետացած, ապա դատարանի որոշմամբ մահացած ճանաչված պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի այրին՝ Լիանա Մելիքսեթյանը, ահազանգում է՝ պետությունն իրեն ու իր 3 անչափահաս երեխաներին զրկել է անապահովության նպաստից։
Հիմա էլ ԵԽԽՎ-ն է հանկարծ կասկածի տակ առնում վերջին ընտրությունների արդյունքներն ու ըստ այդմ՝ գործող կառավարիչների լեգիտիմությունը:
Աշխարհաքաղաքական դատավարության հակառուսական կողմը:
Որքան էլ այս իշխանությանն օգտագործեն երրորդ երկրների դեմ տարբեր օպերացիաներում, հայկական շահերը սակարկման հանեն այլոց աշխարհաքաղաքական առաջնահերթությունների համար, մեկ է՝ նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում։
«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպությունն ուսումնասիրել է զեկույցը և մերժում է այն՝ ամբողջությամբ։ Դրա հեղինակները, կիրառված մոտեցումները և հետապնդած նպատակները հիմնովին վարկաբեկում են զեկույցի եզրակացությունները։ Ավելին, զեկույցն ուղղակի հարված է Եկեղեցու ինքնավարության դարավոր սկզբունքին, որը երաշխավորված է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային իրավունքով:
«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ (սինթետիկ կաուչուկ արտադրող «Նաիրիտ» գործարանի գործունեության ժառանգության վերացման ուղղությամբ)։ Դրա մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Նյու Յորքում անցկացվող ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեր երկրում զբոսաշրջության խթանման համար ամենակարևոր գործոնը հաստատված խաղաղությունն է։ Խաղաղության գործընթացներն ակտիվացրել են զբոսաշրջային հոսքերը, ու դա տեսնում ենք նաև ներկայումս։
ԶԵԿՈՒՅՑ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Հնդկական Bharat Electronics Limited (BEL) պետական ընկերությունը պայմանագիր է կնքել իսրայելական Elbit Systems պաշտպանական կոնցեռնի հետ՝ DIRCM ինքնաթիռների պաշտպանության առաջադեմ համակարգերի բաղադրիչների արտադրության և մատակարարման համար, որոնք պաշտպանում են ինքնաթիռները «երկիր-օդ» հրթիռներից։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված կապիտան Իշխան Պետրոսյանի կինը՝ Արուս Հարությունյանը, և Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղ Գալեյանը ևս շեշտեցին՝ տարածքային կորուստների ու զոհերի միակ մեղավորն օրվա իշխանությունն է։
Օրերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականացվում տարբեր ոլորտներում:
Երեկ սեպտեմբերի 27-ն էր՝ կիրակի, այնպես ինչպես 6 տարի առաջ: «Եռաբլուրը» մարդաշատ էր, իհարկե, ՀՀ ռազմական և քաղաքական ղեկավարությունը չէր այցելել, բայց շարքային մարդկանց հոսքը մինչև ուշ գիշեր չի դադարել:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Արցախի 44-օրյա պատերազմից 6 տարի անց Հայաստանի Հանրապետությանը չի հաջողվել վերականգնել իր անվտանգային և ռազմական բալանսը տարածաշրջանում։
Մինչ գործող իշխանությունը միջազգային հարթակներում ակտիվորեն առաջ է մղում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը, երկրի ներսում նկատվում են պատմական հիշողության խմբագրման հստակ միտումներ։ Այս համատեքստում 44-օրյա պատերազմի մեկնարկի՝ սեպտեմբերի 27-ի խորհուրդը պաշտոնական մակարդակով տարեցտարի ավելի է ու ավելի է անտեսվում։
Հայաստանի գենդերային անհավասարության (ՀԳԱ) ինդեքսը 73.1% է և նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Ինդեքսի համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 58-րդն է։
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի հարցով զեկուցող Դամիեն Սոտյեն, մատնանշելով ընտրական գործընթացի հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր:
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական զեկույցի քննարկման ժամանակ Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և փոխկապակցվածներ (ECPA) խմբի անունից ելույթ ունեցած Շոլտ Նեմեթը քննադատեց ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը:
«Գերիների հարցով ՄԱԿ-ի ամբիոնից չհնչեց այն, ինչ բոլորը սպասում էին»,- այս մասին այսօր «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանն, անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթին և գերիների ազատ արձակման պահանջի ձևակերպմանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը», գրում է «Ազատություն»-ը։