Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ
Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը նահանջել է։ Եթե 7 ամսում կազմել էր 7.7 տոկոս, 8 ամսում դարձել է 7.3 տոկոս։ Տնտեսական ակտիվության աճն օգոստոսին 0.4 տոկոսային կետով նվազել է։
ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2026. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
168.am-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն աշխարհահռչակ տնտեսագետ, կայուն զարգացման ոլորտի համաշխարհային առաջնորդ և Կոլումբիայի համալսարանի «Երկրի ինստիտուտի» (Earth Institute) տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն է:
Բանաստեղծ Հուսիկ Արայի կարծիքով՝ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժողովրդի կողմից որևէ աջակցություն չի ստանում։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:
Հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման ֆոնին 2020-ի հոկտեմբերին 7-ին, ինչպես իշխանական աղբյուրները հաղորդել էին, զբաղեցրած պաշտոնից Փաշինյանը հեռացրել էր ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին: Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:
«Ռոսատոմ»-ը պատրաստ է իր բոլոր տեխնոլոգիաներն ու փորձը կիրառել Հայաստանում գտնվող «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանման նախագծի իրականացման համար․ ТАСС-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Դաշնային բնապահպանական օպերատորը» (ФЭО)։
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, նշվում է Ուսուցչի միջազգային օրը։
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները պահպանվում են իրենց ռեկորդային բարձր մակարդակի վրա․ կայաններում Ռեգուլյար ԱԻ-92 տեսակի բենզինը վաճառվում է 620 դրամի, իսկ Պրեմիում ԱԻ-95-ը՝ 650 դրամի շրջակայքում։
Օրերս հայտնի դարձավ, որ խորհրդարանում Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը նախաձեռնել է քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ՔՊ-ի պատկերացրած իրավիճակն ուսումնասիրելու համար:
Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը վիրահատել են։
Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անթաքույց հրճվանքով է խոսում այն մասին, որ բնակարանները Հայաստանում թանկացել են։ Բայց չի ասում, որ դրա հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրել են սեփական անկյուն ունենալու հույսը։ Այսօրվա աշխատավարձերով՝ բնակարանի տեր դառնալն անհասանելի երազանք է շատերի համար։ Երևանում բնակարանների գները երբեմն հասնում են եվրոպական որոշ երկրների գներին, չնայած մարդկանց եկամուտները շատ հեռու են եվրոպականից։
Սիսիանի Շաքի գյուղի բնակչուհի Անի Ավետիսյանի պես կանայք են կերտում պատմությունը, կին, որ կարող է իր մատները կորցնելու, արյունաքամ լինելու գնով պաշտպանել իր երեխաներին զինված ադրբեջանցուց… Երկիրը թշնամու ասպատակության առաջ բաց տարածք է դարձել:
Խոսելով առաջին ամուսնության մասին՝ Լիլի Վարդանը նշեց, որ հարաբերությունների ավարտը պայմանավորված չէր կոնկրետ մեկ պատճառով։
«Նախկինում՝ մինչև սրանց իշխանության գալը, Հայաստանը ՀԱՊԿ-ում երբեք խնդիր չի ունեցել: Կարևոր հիշեցում. ՀԱՊԿ-ը 2022թ. նախագահել է Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սաղ գիշեր «չքնեց» Փաշինյանը, երբ Ղազախստանը խնդիրներ ուներ: Ղազախստանը դիմեց, ՀԱՊԿ-ը միջամտեց, Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով «շատ արդյունավետ» խնդիրը լուծեց… բոլորը գոհ են, այդ թվում՝ Ղազախստանը:
Հոկտեմբերի 1-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ 2027-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա՝ սոցիալական փաթեթների չեղարկման և թաղման նպաստների կրճատման հաշվին։ Թաղման նպաստի տարեկան ֆոնդը կազմում է շուրջ 4,4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է կենսաթոշակների ավելացմանը։
«ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին կարող էր չեղարկվել հենց այն հիմքով, որ նրա ծրագրում եկեղեցու վերաբերյալ հակասահմանադրական դրույթ կար, որը հետո դարձավ կառավարության ծրագրի մաս: Ալեն Սիմոնյանը տգիտություն է ասում: Կառավարման մանդատը տարածվում է այն մարմինների վրա, որոնք իրեն ենթակա են: Թե չէ՝ նույն հաջողությամբ կարող են ասել՝ մանդատ եմ ստացել, հաղթել եմ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը լուծարում եմ:
Կառավարությունը գրավոր քվեարկության հարցերի փաթեթով նախօրեին որոշել է 50 մլն դրամ դրամաշնորհ տրամադրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետություն-Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործարար համաժողովի կազմակերպման ծախսերի համաֆինանսավորման նպատակով։
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի զրուցակիցը ԲԱ աստղակենսաբանության, աստղաքիմիա և արտարեգակնային մոլորակներ բաժնի վարիչ Արարատ Եղիկյանն է։
Հայաստանին անհրաժեշտ է 1000 ՄՎտ հզորությամբ նոր ատոմակայան, նախօրեին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա պատճառն արհեստական ինտելեկտի ենթակառուցվածքի զարգացումն է։ Դեռ վերջերս իշխանությունները մտածում էին, թե ինչպես տնօրինել էլեկտրաէներգիայի ավելցուկը, այժմ իրավիճակը փոխվում է. Հրազդանում կառուցվող տվյալների կենտրոնի (դատա-կենտրոնի) պահանջած էլեկտրաէներգիան կարող է չբավականացնել։
Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելու է COP-17-ը՝ «Conference of the Parties՝ Կողմերի համաժողով»։ Այն ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) Կողմերի 17-րդ համաժողովն է։
Կրծքագեղձի քաղցկեղը հանդիսանում է կանանց մոտ հանդիպող ամենատարածված հիվանդությունը չարորակ նորագոյացությունների շարքում: Այն կարող է ընթանալ՝ ինչպես նրան բնորոշ նշաններով, այնպես էլ՝ առանց որևէ կլինիկական դրսևորման։ Պատճառների մասին 168 TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան- վիրաբույժ Մետաքսյա Մկրտչյանի հետ։
1988 թվականի ապրիլին ԱՄՆ ԿՀՎ-ն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում էր ոչ թե որպես կարճաժամկետ տեղային խնդիր, այլ որպես ԽՍՀՄ-ի համար ավելի լայն քաղաքական և ազգամիջյան ճգնաժամի հնարավոր աղբյուր։
Կառավարությունը պատրաստվում է հերթական անակնկալը մատուցել քաղաքացիներին։ Գրպանների փողը քչություն է անում. Հիմա էլ աչք են դրել թաղման նպաստների վրա։ Որոշել են հաջորդ բյուջետային տարվանից կտրել թաղման նպաստները, որպեսզի իրենց աշխատավարձերն ավելի շատ բարձրացնեն։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Արևմտյան ափի համայնքային կապերի պատասխանատու Կարեն Ջինբաշյանն է:
«Կա իրականություն, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունել է Անկախության հռչակագիրը: Դա փաստ է: Հիմքը եղել է 1989թ. դեկտեմբերին ԼՂՀ ընդունած փաստաթուղթը: Հիշեցնենք, որ նաև Ղարաբաղից ընտրված մարդիկ են եղել Հայաստանի Գերագույն խորհրդում: Անկախության հռչակագիրն ընդունվել է միաձայն: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատել է Անկախության հռչակագիրը, Հայաստանի անկախությունը: Դրանից առաջ սեպտեմբերի 2-ին սկսում է Արցախի անկախության հռչակումը, այնուհետև տեղի է ունենում այդ հարցով հանրաքվեն»:
«1998-ից մինչև 2018-ը դեղին մամուլը, այսինքն՝ այսօրվա իշխանությունը, մեր հասարակությանը թունավորում էր, թե իբր բոլորը թալանչի են։ Որքան իրենք են թալանում երկիրը, ոչ ոք չի թալանել։ 8 տարում 8 միլիարդ դոլարի արտաքին պարտք են վերցրել, մի ենթակառուցվածք չեն կառուցել։ Անգամ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցվել է Սերժ Սարգսյանի օրոք հաստատված ծրագրով։ 451 մարդու նկատմամբ ապօրինի գույքի հարցով քրեական գործ է հարուցվել, ապա փակվել։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ այդ գործերը կեղծ էին, կա՛մ էլ իրենք են նրանցից փող վերցրել և գործերը կոծկել։ Երևանը երեք տարի շարունակ՝ 2021-24 թթ․, գլխավոր հատակագիծ չի ունեցել, որ հողերը մեջ-մեջ անեն»,- նշեց Մանուկյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ խոստովանել է, որ Բաքուն Արցախն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու գործողությունների փուլային պլան է ունեցել, որի իրականացման հարցում դադարներ չեն եղել:
Վարչակարգի սիրահարներին հիշեցնեմ նրանց առաջնորդի մտքերն ուղղված Արցախի ժողովրդին 2018-ի մայիսի 1-ին։