Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, թե ՌԴ նախագահ Պուտինը պայմանավորվել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի 5 շրջան հանձնվեր Ադրբեջանին՝ լուծելով Արցախի հարցը և ճանապարհ բացել Ադրբեջանի՝ դեպի ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցում։
Ամեն անգամ, երբ որպես Ադրբեջանի հետ սահմանազատման «հիմնավորում» մեջբերվում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ցանկացած, նույնիսկ լրիվ անտեղյակ, սակայն տրամաբանող էակ պետք է ինքն իրեն մի պարզունակ հարց տա, և փորձի պատասխանել:
Մասնավորապես, իր ելույթում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են։
Ազգային ժողովի ղեկավարության ապօրինի որոշմամբ, օգոստոսի 5-ից արգելվել է Panorama.am հրատարակության լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան։
ՀՀ ինքնիշխան տարածքում մայիսի 12-ից 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա, թշնամին գրեթե ամեն օր դիմում է սադրանքների, ԱԹՍ-ներ է ուղարկում մեր տարածք, պատերազմից 9 ամիս անց մենք դեռ ունենում ենք զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարված մարդիկ: 168.am-ը Երևանի կենտրոնական փողոցներում հարցում անցկացրեց՝ պարզելու, թե արդյո՞ք մեր համաքաղաքացիներն իրենց ապահով են զգում Հայաստանում, արդյո՞ք անհրաժեշտ չափով պաշտպանված են մեր սահմանները:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ Ազգային Ժողովում ընդդիմությունն իշխանական քաղաքական դիակներ է հերձում, մի քանի խոսքով անդրադառնամ Արցախի նախագահի պաշտոնին հանգամանքների բերումով լռված Արայիկ Հարությունյանի այսօրվա բլթոցներին:
Հայաստանում պատվաստումների թվերը գոհացուցիչ չեն: Առողջապահության նախարարության օգոստոսի 1-ի տվյալներով՝ 2020-ի դեկտեմբերից, այսինքն, երբ հանրապետությունում սկսեցին առաջին պատվաստումները, կատարվել է 171.890 պատվաստում, այդ թվում՝ օտարերկրացիների: 168.am-ը շրջել է Երևանում՝ պարզելու, թե պատրաստվո՞ւմ են պատվաստվել մեր համաքաղաքացիները:
«Դեռ Ստալինի ժամանակներից խունացած այդ պատերը կան, ու ինձ համար շատ տարօրինակ է այս իրավիճակը: Մենք՝ դպրոցը, ծնողները, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հարցը լուծվի, և, որ այլ տեղով տարվի ճանապարհը, ինչի հնարավորությունն ունեն,- ասաց տնօրենը՝ մանրամասնելով,- Դպրոցի հարևանությամբ մի շենք կա, որը դեռևս 1960-ական թվականներից կառուցված է եղել, և դեպի այդ շենք գնացող ճանապարհն անցնում էր հարևանի հողամասի մի հատվածով, սակայն, չգիտես՝ ինչու, այդ ճանապարհը փակվեց, իսկ այդ շենքում բնակվողները սկսեցին երթևեկել դպրոցի բակով:
Խոսելիս հիշեք, որ մի երկրում եք, որտեղ հազարավոր տղերք պետք է քայլեին, բայց չեն քայլում. Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
168TV–ի «Ռեվյու» հաղորդաշարի այսօրվա հյուրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի կալանավորված համայնքապետերին՝ ասաց, որ իշխանությունները շարունակում են իրենց պոպուլիզմը և մարդկանց աչքերին փոշի ցանելը, իսկ իրականում տողատակով կատարվում են քաղաքական հետապնդումներ և վենդետաներ։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր է՝ կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել։
Նշված տեղը ներկայիս հայ-ադրբեջանական փաստացի սահմանից հեռու է մոտ 300-350 մետր։ Ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար )ադրբեջանական անկլավի հանձնման հետ»։
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ՝ միաժամանակ կոչ անելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին՝ քննել և հրապարակային գնահատական տալ լրագրողի նկատմամբ պետական ուժային կառույցի արարքին։
Մյուս կողմից, քանզի ապրում ենք ֆորսմաժորային իրավիճակներում, ընդդիմությունը պետք է կատալիզացնի հանրային գործընթացները՝ այդ ֆորոս մաժորների ընթացքում հասարակությանը միախմբելու և փողոցային ու քաղաքական պայքարները մեկտեղելու համար»:
«Մենք ամբողջությամբ միացանք «Հայաստան» դաշինքի մեր գործընկերների պահանջին և ասում ենք, որ՝ այո՛, պետք է ապահովել ապօրինաբար ազատությունից զրկված պատգամավորների ներկայությունն ԱԺ նիստին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը:
Իշխանությունը 2 միլիարդ 786 միլիոն դրամով մեկ անձից գնում է կատարել. դրա վրա իրավապահները փակել են աչքերը. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորների շապիկներին Սյունիքի կալանավորված համայնքապետերի նկարներն են:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300-600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկրներից:
Պատերազմից 10 ամիս անց Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
Ընդհանուր առմամբ, եթե նայենք Իրանի հռետորաբանությանը նաև արցախյան հակամարտության շրջանում, ապա մշտապես տարածքային ամբողջականության պահպանման, հարցերը խաղաղ լուծելու վերաբերյալ են: Իրանը որևէ կողմի չի դատապարտում, սակայն դատապարտում է հենց ռազմական գործողությունները, ինչը ներկա փուլում նաև հայկական կողմի տեսակետներից է:
Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ համայնքի բնակիչ Համեստ Հախումյանը, 20 տարուց ավելի է՝ ապրում է կիսակառույց և խոնավ տանը, որ նույնիսկ իրեն էլ չի պատկանում: 168.am-ի հետ զրույցում Համեստը պատմեց, որ որպես միայնակ մայր՝ երկար տարիներ նպաստ էր ստանում՝ 30.000 դրամ, սակայն օրեր առաջ իրեն տեղեկացրել են, որ այլևս նպաստ չեն հատկացնելու։
«Այս նախագիծը չի աշխատելու: Ես կողմ եմ, որ հայհոյանք չլինի, և եթե իրենք ուզում են, որ հայհոյանքը ՀՀ ներհասարակական կյանքում պակասի, ուրեմն՝ կրկնում եմ՝ յուրաքանչյուրը պետք է չանի այնպիսի գործողություն, որի համար իրեն հասնում է հայհոյանք»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է գրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «պողպատե մանդատ» ստացած իշխանությունն անցել է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ազատ խոսքի՝ բառի բուն իմաստով «պողպատյա» արգելքներ սահմանելու անընդունելի ու անթույլատրելի պրակտիկային։
Ես հաճույքով հետեւում էի 50-ամյակի բացվածքի կերտմանը։ Արմենը ժամանակ առ ժամանակ դառնում էր ինձ՝ սենց լավ ա, չէ՞, մարդիկ տենան, կհասկանա՞ն, որ հոբելյան ա։ Ես ու Սամոն ծիծաղում էինք։ Արմենը՝ չէ, լուրջ։ Այսպես երեւի ժամից ավել մնացինք Սամոյի սենյակում։
Երեք սարսուռ կա մեր կյանքում
Չորրորդը` մահացու.
Անձամբ Ագուրը Մեծ գրքում
Դրանց ցանկն է թվում:
Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։ Ի՞նչ կենսական շահ կա։ Չկա՛։ Ուրեմն մանիպուլյացիա մի՛ արեք։
«Նիկոլ Փաշինյանը հիմա կիրառում է այն մեթոդները, որը տարիներ շարունակ Ալիևը կիրառել է Ադրբեջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրանական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր»,- ասաց Փաշինյանը։