«Այս կերպ կապիտուլյանտները փորձում են իրենց ապաշնորհ կառավարման և ձախողած պատերազմի մեղքը գցել «նախկինների գրպանը»»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018թ. դեկտեմբերին, իրենց իշխանության կողմից իրականացված գործարքը փորձում են գցել «նախկինների գրպանը»
ՀՀ ԱԱԾ-ն, 44-օրյա դավադիր պատերազմի տարելիցի նախաշեմին, որոշել էր քաղաքական պատվերով համերգ-շոուի շրջանակներում, նոր օպերացիա մշակել, որի նպատակը պատերազմի պարտության մեղքերը կրկին «նախկինների» վրա բարդելն է: Այս անգամ անդրադարձել են իրենց կողմից շատ «սիրված» ու կապիտուլյանտի դատարկ PR-ի վերածած ավիացիային։
Այս թեմային գուցե և չանդրադառնայի՝ թողնելով այն համապատասխան մարմինների հետաքննությանը, քանի որ մենք շահագրգռված ենք բոլոր տիպի հացերի պարզաբանման մեջ: Սակայն կապիտուլյանտների շահերի անխոջ պաշտպաններից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտնի սցենարի համաձայն, հարցը նորից քաղաքականացրեց, և բաց տեքստով տրածեց ակնհայտ կեղծ ու շինծու մեղադրանք «նախկինների» հասցեին:
Ըստ նրա, ստացվում է, իբր նախկին իշխանությունների օրոք, 2011թ-ին ձեռք են բերվել սպառազինության համար ոչ նպատակահարմար հրթիռներ, դրանց դիմաց վճարելով պետական բյուջեի միջոցներ:
Այնինչ, իմ ունեցած ճշգրտված տեղեկությունները վկայում են բոլորովին հակառակի մասին: 2011թ.-ին, մատակարարներից մեկը, ԶՈՒ կարիքների բավարարման նպատակով, ներկրել է ավիացիոն հրթիռներ, որոնց փոքր մասը եղել են պիտանի, ուստի ՀՀ ՊՆ-ն դրա դիմաց վճարել է ողջամիտ գին և վերցրել է սպառազինության: Իսկ հրթիռների խմբաքանակի մեծ մասը 2011թ-ին ճանաչվել է որպես սպառազինության վերցնելու համար ոչ նպատակահարմար։ Բնականաբար, դրանց դիմաց Հայաստանի պետական բյուջեն ոչ մի լումա չի վճարել:
Քանի որ մատակարարված ռազմամթերքը խիստ սպեցիֆիկ է (այն չէր կարող գտնվել այլ քաղաքացիական պահեստում, կամ վերահսկողությունից դուրս այլ վայրերում), և ենթակա է հատուկ պահպանության, ապա մատակարարի խնդրանքով, ոչ նպատակահարմար որակված հրթիռների խմբաքանակը ընդամենը պահպանության է վերցվել ՊՆ կողմից, մինչև որ մատակարարը կորոշվի դրանց ճակատագիրը (այլ երկիր տեղափոխել և այլն):
2011թ-ից մինչև 2018թ. ոչ նպատակահարմար որակված հրթիռների խմբաքանակը (որը համարվել է մատակարար կազմակերպության գույքը) գտնվել է զուտ պահպանության վերցված վիճակում:
«Թավշյա» իշխանազավթումից հետո, 2018թ. դեկտեմբերին, ՊՆ նոր ղեկավարության կողմից, ըստ էության որոշվել է 2011թ.-ին սպառազինության համար ոչ նպատակահարմար ճանաչված հրթիռները համարել «նորմալ» և վերցնել սպառազինության՝ դրա մեկ միավորի դիմաց վճարելով ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված գումարը (ինչն ավելի բարձր է, քան 2011թ.-ին սպառազինության վերցված հրթիռների համար վճարված գինն էր): Այդ նպատակով ստեղծել են նույնիսկ հատուկ հանձնաժողով:
Եթե ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվեր, որ այս կասկածելի գործարքն իրականացվել է 2018թ. վերջին (այսինքն՝ Նիկոլի իշխանության օրոք), ապա ամեն բան կընկներ իր տեղը, և լրացուցիչ պարզաբանումների կարիք չէր լինի: Իսկ Անդրանիկ Քոչարյանն ուղակի հնարավորություն չէր ունենա բացահայտ մանիպուլյացնել ու կեղծել իրականությունը:
Այս կերպ կապիտուլյանտները փորձում են իրենց ապաշնորհ կառավարման և ձախողած պատերազմի մեղքը գցել «նախկինների գրպանը»:
Այնինչ, այս թատրոնների և խաբեության շոուների ընթացքում, օրեցօր ավելանում են Հայաստանի և Արցախի դեմ ուղղված սպառնալիքները, տուժում են մեր քաղաքացիներն ու պետականությունը: Պատասխանատվության և սեփական անպիտանությունը գիտակցելու ոչ մի նշույլ անգամ չեն ցուցաբերում այսպես կոչվող իշխանությունները»։