Բաժիններ՝

«Դարձիր մեր պահապան հրեշտակը, իմ ամենահարազատ մարդ… Ներիր ինձ». Անահիտ Սիմոնյան

Երեկ ողբերգականորեն կյանքից հեռացած 48-ամյա երգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր Հայկոյի (Հայկ Հակոբյան) մահը ցնցել է ողջ հայությանը՝ երկրի ներսում թե դրսում: 168.am-ն արդեն իսկ անդրադարձել է հայտնի մշակութային, հասարակական-քաղաքական ու արվեստի գործիչների, մարզիկների, տարբեր զբաղմունքի տեր այլ մարդկանց սրտի ցավին սիրելի երգչի ու պարզապես լավ մարդու մահվան կապակցությամբ:

Իր սրտի վշտալից խոսքն իր երեխայի հոր, ամուսնու հանդեպ սոցցանցային էջում արտահայտել է նաև երգչի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ գրառմանը կցելով ընտանեկան մի ուրախ տեսանյութ:

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես ու չես ապրի մինչև Արմանի հարսանիքը: Ինչո՞ւ էիր դու նման կատակներ անում, ինչո՞ւ դու ինձ մենակ թողեցիր այս հսկայական դաժան աշխարհում: Մեզ թողեցիր առանց հենքի, առանց ուսի, առանց իմաստի…

Ես երբեք չեմ կարող քո տեղը լրացնել մեր երեխայի սրտում… Ու չգիտեմ՝ ինչպես նրան ասել այդ մասին… Ես շատ եմ վախենում…

Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, ես կկարողանամ լուծել ցանկացած հարց, բայց դու հասկանում էիր, որ ես ուժեղ էի, երբ զգում էի, որ դու կաս, զգում էի, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, ով երբեք թույլ չի տա, որ նրան նեղացնեն:

Առանց քեզ ես դարձա թույլ ու անուժ, ես չեմ կարող ասել Արմանին… Ես նրան փակել եմ տանը, որ փողոցում ոչ ոք նրան չասի այդ մասին: Ես տեսնում եմ՝ ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով ու գաղափար անգամ չունի՝ ինչու է ողջ աշխարհը ողբում…

Եվ ես չեմ կարող նրան ասել… Պարզապես չեմ կարող…

Ինչո՞ւ դու դա իմ ուսերին թողեցիր, ինչո՞ւ…

Բոլորն ասում են, որ ես հիմա պետք է ուժեղ լինեմ, պետք է լինեմ և հայր, և… Բայց ես չեմ կարող, չեմ կարող քեզ փոխարինել մեր որդու համար…

Ինչո՞ւ է Աստված տանում լավագույններին… Ինչո՞ւ… Ես չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը և երբեք էլ չեմ կարող…

Ննջիր խաղաղությամբ… Բայց խոստացիր միշտ մեր կողքին լինել… Դարձիր մեր պահապան հրեշտակը, իմ ամենահարազատ մարդ…

Ներիր ինձ»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930