Պետությունների միջև փոխհարաբերություններում՝ լինի դա համագործակցություն, դաշնակցություն, թե թշնամություն, միջազգային օրենքներով առաջնորդվել կամ իրար օգնել, կա մի կարևոր բաղադրիչ՝ «տղամարդկություն», այն է՝ կարողանու՞մ ես դու պաշտպանել քո պետության շահերը, քո սահմանները, քո ունեցվածքը, քո ժողովրդին: Եթե չկա այդ բաղադրիչը, ապա չկա նաև իրական համագործակցություն, օգնություն, հարգանք և ներքին զարգացում: Այժմ Հայաստանն այդ վիճակում է՝ ունենալով թուլամորթ, տգետ, դավաճան իշխանություն: Այսօրվա 6 հայ զինծառայողների գերեվարումը ևս դրա վառ ապացույցներից մեկն է:
«Պատիվ ունեմ» դաշինքը սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով պատրաստակամություն է հայտնել մեկնել առաջնագիծ, դիմումը ներկայացվել է մոտ 10 օր առաջ։ Ինչպես գիտեք, «Հայրենիք» կուսակցությունն արդեն փորձ ունի զորախմբի, կան փորձառու մարդիկ, ովքեր տարբեր ճակատներում մասնակցել են վերջին պատերազմին, նույն ռեսուրսը ունի նաև ՀՀԿ-ն։ Աշխատանքներ են տարվել մարդկային ռեսուրս հավաքելու, նրանց պատրաստելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելու համար»։
«Երբ դու ավելի շատ ես ատում մեկին, քան սիրում ես քո սեփական երեխուն, դու քո սեփական երեխուն զոհելու ես, որպեսզի էդ ուրիշից վրեժխնդիր լինես: Այ, սրանից ավել ոչ մի բացատրություն ես չեմ տեսնում էս պահին: Նախկիններ, չգիտեմ ինչեր, թալանչիներ… սրանք սաղ պատրվակ են, ընդամենը աբստրակտ մեծություն: Չկա՛ ոչ մի նախկին, ոչ մեկն էլ տենց առանձնապես անձամբ չի զգացել նախկինի ազդեցությունը: Համենայն դեպս սենց կործանարար ազդեցության հետ վաբշե համեմատելու չի, երբ պոլիկլինիկայում կաշառք էին ուզում: Պոլիկլինիկայի կաշառքից մարդ չէր գերեվարվում: Ու առհասարակ, էդ կաշառքը հաճույքով տալիս էին հենց կաշառքից բողոքողները:
Հայ ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակը
Հենց հիմա, առանց մի վայրկյան մտածելու միավորվեք և պահանջեք որ ազգակործան պատուհասը հեռանա։ Ինքն ու իրան սատարող բոզի վաստակները։ Օգտագործեք ձեր բոլոր րեսուրսներն ու հնարավորությունները։ Հանեք մարդկանց փողոց։ Հետո կզբաղվեք ձեր ընտրություններով։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմից անցել է ութ ամիս։ Այսօր ես խելագարվում եմ։ Այսօր մենք վեց գերի ունենք։ Նիկոլը վեց երիտասարդի նվիրեց Ադրբեջանին։ Արդեն դրան չեմ ասում սիկտիր եղիր։ Չեմ ասում, հասկացել եմ, որ անուղեղ է ու զուրկ ինքնուրույն որոշումներ կայացնելուց։
«Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ»,- Պաշտպանության նախարարության հերթական հայտարարությունն է սահմանային իրավիճակի մասին։
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոչ միայն բերման ենթարկեցին, այլև որոշակի «ստուգումներից» հետո փակեցին նրա ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսակետի հարևանությամբ գործող մաքսային հսկողության գոտին՝ տերմինալը, որտեղ կատարվում է Մեղրիի և Քաջարանի վերաբերյալ բեռների մաքսազերծումը։
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարված քահանայից ամենամյա հավաքի մասնակիցները ժողովի ավարտին հանդես եկան հայտարարությամբ։
Բոլորիս համար կարևոր է հասկանալ, որ, ի տարբերություն մեր նախորդ բոլոր ընտրությունների՝ հիմա որոշվում է ոչ թե իշխանության հարցը, այլ`արդյո՞ք Հայաստանը պետք է լինի անկախ, թե ոչ: Որոշ չափով դրանք ունեն անկախության հանրաքվեի նշանակությունը: Իր գոյությունից 30 տարի անց երկիրը կանգնեց նոր ընտրության առջև ՝ կա՛մ լինել թյուրքական կոալիցիայի կցորդ և կորցնել արժանապատվորեն զարգանալու հնարավորությունը, կա՛մ պահպանել իր ինքնիշխանությունը և կրկին դառնալ ուժեղ և կազմակերպված պետություն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞ւմ եք, չէ՞, իշխանափոխության օրերին շատ հայտնի դարձած այս պատկերը, որը հայհոյանքներով, անեծքներով ու վիրավորանքներով հանդերձ ակտիվ տարածվում էր մայիսի 1-ին Փաշինյանին ԱԺ-ում վարչապետ չընտրելուց հետո։
Ի՞նչ տարածքային զիջումների են պատրաստվում գնալ ՀՀ իշխանությունները
Եթե անգամ խղճում կամ հավատում եք նրան, միևնույն է՝ պիտի հասկանաք, որ ինքը չի կարողանում: Ինքը պարտված ու ապիկար ղեկավար է: Ինքը ձախողել է, ինչը հնարավոր էր: Նա ունակ չէ ապահովել արժանապատիվ խաղաղություն, թե կուզեք` անգամ անարժանապատիվ խաղաղություն»:
Մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:
«Ինձ թվում է, որպեսզի նման գաղափարները լրջորեն ընդունվեն` պետք է լինի ներքին կոնսենսուս Հայաստանում»,- այս մասին այսօր SputnikArmenia-ի եթերում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա սկսելու անհրաժեշտության և հայ-ռուսական քաղաքական օրակարգի ակտուալ հարցերի շուրջ:
Օձունի բնակիչները որպես հիմնական խնդիր նշեցին ճանապարհների ոչ բարվոք վիճակը։ Ճանապարհների խնդիրը կարևորվեց ոչ միայն տեղի բնակչության, այլ համայնքում տեսարժան վայրերը զբոսաշրջային բիզնեսի համար առավել հասանելի դարձնելու համար։
«Եղել է, որ մտածել եմ, թե երկար կզրուցեի, կասեի, թե որքան խորն ու շատ եմ սիրում։ Մտածել եմ, որ կփորձեի գտնել զրույցի ձայնագրությունը, բայց հետո հասկացել եմ, որ ընդամենը մի բան կանեի՝ կնետվեի պատերազմը կանխելու, որ Աբգարս ու իր հինգ հազար եղբայրները վերջին անգամ տուն չզանգեն։ Ցավոք, մենք չգիտենք, թե ում հետ երբ է տեղի ունենում մեր վերջին հեռախոսազրույցը։ Միշտ հիշեք այդ մասին»։
Ադրբեջանին է անցնելու Երևանը Վայոց Ձորին, Սյունիքին և այնուհետ Իրանին կապող միջպետական նշանակության ճանապարհի կարևորագույն մի հատված և կրկին՝ «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և Տիգրանաշեն՝ Քյարքիի միջև, ամենայն հավանականությամբ Ադրբեջանին են տրվելու նաև գյուղից հարավ ընկած տարածքներն ու բարձունքները»։
Հայաստանի Հանրապետության պահեստազորի սպաները, որի շարքերում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, զինվորական ոստիկանության, քրեակատարողական ծառայության, նախաքննության մարմիններին, դատախազության և դատական համակարգի պատվի և արժանապատվության բարձր գիտակցում ունեցող բազմաթիվ նախկին աշխատակիցներ, իրենց լուրջ անհանգստությունն են հայտնում Հայաստանի ու Արցախի շուրջ ձևավորվող կործանարար զարգացումների վերաբերյալ և արձանագրում.
Նիկոլը լևոնական մտածելակերպի, քիրվայական գաղափարախոսության մարմնավորումն է։ Իհարկե, անգամ պատմական առումով, Տեր-Պետրոսյանը չի ուզում, որ իր անունը սերունդների համար կապված մնա պարտված, շատերի գնահատմամբ դավաճանի հետ կողք կողքի։ Բայց դա հենց այսպես էլ լինելու է. Նիկոլի անվան կողքին միշտ լինելու է Լևոնի անունը։
Ավագանու անդամի՝ գյուղ ժամանելուց հետո, իրավիճակը կարծես փոխվեց, եթե մինչ այդ դրսում գրեթե մարդ չկար, իսկ հանդիպելիս էլ հանգիստ զրուցում էինք, Արմենակ Հովհաննիսյանի ժամանելուց հետո հանկարծ բոլորը տներից դուրս եկան և սկսեցին բարձրաձայն խոսել, անգամ վիրավորել, սեր խոստովանել գործող իշխանություններին, իսկ տարածքներ հանձնելու մեջ մեղադրել լրագրողներին։ Ու թեև ավագանու անդամ Հովհաննիսյանն արդեն հեռացել էր, գյուղացիների ոգևորությունը մնացել էր, ու պահանջում էին դադարեցնել նկարահանումն ու հեռանալ գյուղից. «Երկրի ղեկավարը շատ լավ մարդ ա, արդար, ազնիվ, անկեղծ»,
Գեղարքունիքի մարզի բնակիչ Վանո Կարապետյանը 168.am-ի խմբագրություն է ուղարկել Գեղարքունիքի մարզպետին ուղղված իր գրավոր հարցման պատասխանը, որով հետաքրքրվել էր, թե որքա՞ն են կազմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատողների (պահակից մինչև մարզպետ) պարգևատրումները և լրավճարները՝ 2018, 2019, 2020 թվականներին, և, թե ո՞ր աշխատողներն են պարգևատրում ստացել և ինչի՞ համար։
«Լույս» հիմնադրամի փորձագետները, ինչպես նախքան 44-օրյա պատերազմը, այնպես էլ պատերազմի ընթացքում և դրանից հետո,
«Այս ամենը հաշվի առնելով՝ բոլորովին պատահական չէր, որ Իրանի տրանսպորտի նախարարն էլ շատ բարձր ակտիվություն է դրսևորում Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ուղղությամբ, և մենք ունենք դրական ազդակներ Վրաստանից։ Ուստի իրանցիները փորձ են կատարում իրենց ունեցած ողջ գործիքակազմի սահմաններում, թե՛ տապալելու այն ծրագրերը, որոնք չեն բխում Իրանի շահերից, չեն բխում նաև Հայաստանի շահերից, թե՛ իրագործելու այն ծրագրերը, որոնք բխում են իրանական շահերից և համընկնում են հայկական շահերի հետ»,- հավելեց իրանագետը։
Բայց գործող իշխանություններին կարելի է, փաստորեն, երեխաներին ներքաշել կեղտոտ քաղաքական խաղերի մեջ: Եվ եթե որևէ մեկը կհակադարձի, թե միգուցե ինքնաբուխ է այս երեխաների «սերը» առ Նիկոլ Փաշինյան, թող համենայն դեպս հիշի, որ կառավարող ուժից որևէ մեկը դեռ չի դատապարտել այս գռեհկությունը: Եվ, առհասարակ, ինչպե՞ս կարող են այդ երեխաները սեր տածել մեկի հանդեպ, որը 5000-ից ավելի կյանքեր է խլել և պատճառ դարձել Արցախի 75 տոկոսի կորստի, 10.000-ից ավելի վիրավոր-հաշմանդամների…
«Ի՞նչն է ինչ-որ տեղ հեշտացնում մեր աշխատանքը․ առաջին հերթին այն, որ այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ կետ, որ այս ինշխանությունը կարող է վերցնել և թմբկահարել, որ խոստացել և արել ենք։ Զրոյական արդյունք։ Մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց շենքում բակում, ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու հետ, պետք է համոզեն երկրի քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։ Եվ իհարկե՝ այս պատերազմի աղետալի հետևանքները։
Ադրբեջանի ռազմական դատարան է ուղարկվել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Խոսրովյանի (1967թ.)վերաբերյալ քրեական գործը։ Բաքուն հայ ռազմագերիներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին իբր «կտտանքների ենթարկելու» համար։ Քրեական գործի շրջանակներում որպես տուժող է ճանաչվել 12 անձ։
«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որեւէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։
Կառավարությունը երեկ հերթական նիստում, հերթական անգամ օրակարգում որպես չզեկուցվող հարց ընդգրկված նախագծին հավանություն տվեց: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կառավարությանը ներկայացրած օրենսդրական նախաձեռեռնությամբ առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական, քրեական դատավարության, Զանգվածային լրատվության և Քաղաքացիական օրենսգրքերում։
Խաղաղության ու երջանիկ օրեր: Արցախում զոհված Դավիթ Մանուկյանը քրոջ որդիների՝ զույգեր՝ Ջիվանի ու Ստեփանի և իր 11-ամյա որդու հետ։ Այն ժամանակ պատերազմ չկար, բոլորն անհոգ էին….