«Բացառիկ ցինիզմը չի ընդհատվում… Կառավարական շները վայելում են հայրենիքը պաշտպանող զինվորների զրկանքների համար». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Բացառիկ ցինիզմը չի ընդհատվում…

Այն օրը, երբ Սումգայիթի դատարանում հրապարակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքից, մարտական դիրքերին սնունդ հասցնող առևանգված երկու հայ զինծառայողներին 11 տարի և 6 ամիս դատապարտելու դատավճիռը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակում ամսեկան 120.000 դոլարով պահպանվող կառավարական իրենց դղյակի ջրավազաններից, որտեղ իրենց հինգ շներից մեկը զովանում է ջրում։

Երկու օր առաջ էլ գերեվարված զինծառայողների զորամիավորման հրամանատարը, Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, որպես խրախուսանք, ստացել է գեներալ-մայորի, իսկ նրա ղեկավար ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը` գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումներ։

Կառավարական շները վայելում են հայրենիքը պաշտպանող զինվորների զրկանքների համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31